Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Սփյուռքագիտության ոլորտում կադրերի պատրաստման և վերապատրաստման կազմակերպման նպատակով աջակցություն ԵՊՀ ամբիոնի մագիստրանտներին
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 21 / 9 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
2010-11-28

Սփյուռքագիտության ոլորտում կադրերի պատրաստման և վերապատրաստման կազմակերպման նպատակով աջակցություն ԵՊՀ ամբիոնի մագիստրանտներին
Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում մասնագետների ուսուցման համակարգի ներդրում` այդ գործընթացին ներկայացվող պահանջների սահմանման, բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրոսական ծրագրերում «այագիտությունե, «Համայնքների  պատմությունե մասնագիտություններ ներառելու, սփյուռքագիտության և հարակից թեմաներով ծրագրերի մշակման, ներդրման ու ֆինանսավորման կարգը հաստատելու, բարձրագույն ուսումական հաստատությունների կարողություների զարգացման, ուսուցման և աշխատանքների լուսաբանման համակարգերի ներդրման իրավական հիմքերի ձևավորում:

Հիմնախնդիրներ

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման արդյունավետության բարձրացման, սփյուռքի հետ ամենատարբեր ոլորտներում աշխատանքներում արհեստավարժ կադրերի ապահովման նապատակով մասնագետների շարունակական վերապատրաստման անհրաժեշտություն: Վերապատրաստման հաստատություններն ունեն սահմանափակ պատրաստման եւ կարողություններ Հայաստան-Սփյուռք գործակցության իրականացման համակարգում ներգրավված մասնագետների շարունակական վերապատրաստման համար: Հետևաբար անհրաժեշտ է զարգացնել դրանց ինստիտուցիոնալ կարողությունները եւ նաեւ խրախուսման մեխանիզներ նախատեսել վերապատրաստվողների նկատմամբ:

 

Լուծման եղանակներ

Աջակցություն ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի գործունեության զարգացման, ուսումնառող մագիստրանտների ուսման նպատակով սոցիալական նպաստների տրամադրում: ԵՊՀ մագիստրոսական ծրագրերում ՙՍփյուռքագիտություն՚ մասնագիտությունը ներառելու, ինչպես նաև այլ հարակից թեմաների մշակման ու ներդրման միջոցով:

 

Արդյունքի նկարագրություն

Արդյունքում հնարավոր կլինի պատրաստել մագիստրրոսներ ՙՍփյուռքագիտություն՚ մասնագիտությունից: Ամբիոնի գիտական կարողությունները կներդրվեն Սփյուռքում տարբեր գաղթօջախների հոգևոր-մշակութային, պատմական և սոցիալական ուսումնասիրությունների իրականացման գործում:


|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38