ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 20 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
2010-12-02

Համահայկական մրցանակաբաշխություն
Հայկական Սփյուռքում հայապահպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, կապերի ձեւավորման եւ ամրապնդման հարցերում բազմաթիվ կազմկերպություններ, կրթական հաստատություններ, լրատվամիջոցներ իրենց ամենօրյա ջանքերն են ներդնում եւ նպաստում հայոց լեզվի, մշակույթի, հայկական ինքնության որակների պահպանմնն ու տարածմանը: Մեծ է նաեւ հայ ընտանիքների կողմից լեզվապահպանության եւ ավանդույթների պահպանման մղումները, ինչը շատ համայնքներում, համապատասխան կազմակերպությունների կամ հաստատությունների բացակայության պարագայում մնում է զուտ ընտանիքի ուսերին:

Հիմնախնդիրներ

Սփյուռքի կազմակերպությունները, ինչպես եւ բոլորն ունեն խրախուսման, լավ օրինակի, ձեռքբերումների ու ջանքերի ի ցույց դնելու, ինչպես նաեւ Հայրենիքից ստացվող ոգեկոչումների ու ուշադրության:

 

Լուծման եղանակներ

Անհրաժեշտ է ուղիներ փնտրել Սփյուռքում կատարվող աշխատանքների խրախուսման, մրցակցության մեջ ի հայտ եկած նվաճումների, ամենօրյա շնորհակալական աշխատանքի գնահատման համար: Այդ նպատակով նախարարությունը նախաձեռնում է համահայկական մրցանակաբաշխություն, տարբեր անվանակարգերով` կրթության գործի կազմակերպիչների, ուսուցիչների, աշակերտների, լրագրողների եւ հայ ընտանիքների միջեւ:

 

Արդյունքի նկարագրություն

Լավագույն ջանքերի, ձեռքբերումների եւ արձանագրված հաջողությունների վերհանում, խրախուսում եւ հաջողված փորձի ներկայացում:


|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38