ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 29 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
2010-12-15

Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում
Հայաստանում Սփյուռքի եւ սփյուռքահայ երախտավորների տարբեր ժամանակներում կատարած աշխատանքների մասին չկան լիարժեք պատկերացումներ եւ շատ հայ բարերարների գործունեության մասին իմացությունն աստիճանաբար պակասում է:

Հիմնախնդիրներ

Հայաստան-Սփյուռք գործակցությունը տարբեր տարիներին միշտ էլ պահանջել է հայազգի նվիրյալների, հայտնի անհատների եւ գործարարների անուրանալի աջակցությունը: Շատերն իրենց կարողություններն են ի սպաս դրել Սփյուռքում հայապահպանության` հոգեւոր-մշակութային արժեքների հավերժացման, համայնքային կյանքի կազմակերպման համար: Հայաստան Հայրենիքը եւս զերծ չի եղել սփյուռքահայ բարերարների բազմաբնույթ աջակցությունից ու նվիրումից: Կան արժեքներ որոնք սերունդներին փոխանցելու անհրաժեշտություն ունեն; Դրանցից է նաեւ բարերարությունը:

 

Լուծման եղանակներ

Հայաստանում/Երեւանում/ անհրաժեշտ է առանձնացնել հատուկ բացօթյա անկյուն, որտեղ ներկայացված լինեն հայ մեծ բարերարները,` նրանց անունները` հակիրճ կենսագրությունը կրող ցուցատախտակներով:

 

Արդյունքի նկարագրություն

Սերունդների իմացություն եւ Սփյուռքի եւ Հայաստանի բարերարների մասին: Խոնարհումի ու մեծարման հնարավորություն հայ մեծ բարերարներին` իրենց անմնացորդ նվիրումի համար: Պետության կոմից խրախուսում բարերարությանը:


|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38