Այլ »
Ծրագրեր »
Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցին նվիրված աշխարհի տարբեր երկրներում կառուցված հուշակոթողների մանրակերտերի պատրաստում և տեղադրում
![]() 2010-12-20 Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցին նվիրված աշխարհի տարբեր երկրներում կառուցված հուշակոթողների մանրակերտերի պատրաստում և տեղադրում
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքների ընթացքում որպես կարևոր օղակ հանդես է գալիս Հայոց Ցեղասպանությանը նվիրված աշխարհի տարբեր երկրներում կառուցված հուշակոթողների մանրակերտերի պատրաստումը և տեղադրումը Ծիծեռնակաբերդում:
Ծրագիրը նպատակ ունի ի մի բերելու և հայկական ու համաշխարհային հանրությանը ցուցադրելու Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշակոթողների մանրակերտերը մեկ համալիրով: Դրանով կցուցադրվի աշխարհի շատ երկրների և քաղաքների վերաբերմունքը Հայոց Ցեղասպանության ու տվյալ երկրներում բնակվող հայության և նրա հիմնախնդիրների նկատմամբ: Հիմնախնդիրներ Հայոց Ցեղասպանությանը նվիրված աշխարհի տարբեր երկրներում կառուցված հուշակոթողների մանրակերտերի պատրաստումը եւ տեղադրումը Ծիծեռնակաբերդում հանդիսանում է Հայոց ցեղասպանության 95 և 100-ամյակների միջոցառումների կազմակերպական կարևոր փուլերից մեկը: Հուշակոթողների մանրակերտերի համալիրի ստեղծումը համաշխարհային հնչեղություն կհաղորդի Հայոց Ցեղասպանության 95 և 100-ամյակին նվիրված միջոցառումներին:
Լուծման եղանակներ Ծրագրի իրականացումը նախատեսում է` աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողների ցանկի պատրաստում, հուշակոթողների շտեմարանի ստեղծում ¥հուշակոթողի ՙկենսագրություն՚, լուսանկար¤, ծրագրի իրականացման համար համապատասխան վայրի ընտրություն և հատկացում Երևանում, ծրագրի իրականացման համար մասնագիտական աշխատանքային խմբի ստեղծում, հուշակոթողների մանրակերտերի առաջին մասի պատրաստում և տեղադրում նախատեսված վայրում, միջոցառմանը համապատասխան հասարակական և քաղաքական հնչեղության հաղորդում:
Արդյունքի նկարագրություն Ծրագրի արդյունքը համալիր շինությունն է Երևանում, որտեղ որոշակի հերթականությամբ տեղադրված են աշխարհի տարբեր երկրներում կառուցված Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշակոթողների մանրակերտերը` համապատասխան կից գրություններով ¥որտեղ, երբ և ում աջակցությամբ ու թույլտվությամբ են տեղադրվել նշված հուշակոթողները¤: Համալիրը գալիս է լրացնելու տարբեր պետությունների ղեկավարների կողմից Ծիծեռնակաբերդում տնկած եղևնիներից կազմված պուրակի նշանակությունն ու դերը: Ըստ այդմ` նպատակահարմար է վերջինիս կառուցումը Ծիծեռնակաբերդի տարածքում` պուրակին կից: |