Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 21 / 9 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ԱՊՀ երկրներ և Վրաստան
30.01.2013

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Թուրքմենստանի հայ համայնքը ձևավորվել է 18-րդ դարի վերջին:Ներկայումս երկրում բնակվում է շուրջ 20-25 հազար հայ, ովքեր հիմնականում գաղթել են Հայաստանի հարավից և Արցախից:Խորհրդային շրջանում բազմաթիվ թուրքմենահայեր զբաղեցրել են պետական բարձր պաշտոններ, ներկայումս նրանց գերակշիռ մասն արհեստավորներ և առևտրականներ են:
Թուրքմենահայությունը հիմնականում բնակվում է Աշխաբադ, Թուրքմենբաշի, Մարի, Թուրքմենաբադ քաղաքներում: Արդեն 12 տարի է Թուրքմենստանում ՀՀ դեսպանությանը կից գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, որտեղ հայոց լեզու և գրականություն են ուսանում տասնյակ թուրքմենահայեր: Նրանցից շատերն այսօր սովորում են Երևանի բուհերում` պետական պատվերի շրջանակում սփյուռքահայությանը հատկացվող տեղերի հաշվին:

Հայ ազգային և մշակութային տոները նշվում են Թուրքմենստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և հովանավորությամբ` թուրքմենահայության ներկայացուցիչների մասնակցությամբ:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38