ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 28 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ԱՊՀ երկրներ և Վրաստան
29.01.2013

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Ղազախստանի հայ համայնքը ձևավորվել և ստվարացել է 19-րդ դարի 2-րդ կեսին, երբ Ռուսաստանն իր գերիշխանությունն է հաստատել Կենտրոնական Ասիայում: Հայերի թիվն ավելացել է նաև Խորհրդային իշխանության հաստատումից հետո, երբ Ղազախստանում ծավալված արդյունաբերական բուռն շինարարության հետևանքով տարբեր հանրապետություններից, այդ թվում` նաև Հայաստանից, բանվորական ուժի, մասնագետների ներհոսք է տեղի ունեցել դեպի Կարագանդա, Կոստանայ, Պավլոդար, Ալմաթի: Ղազախստանում ներկայումս բնակվում է շուրջ 50 000 հայ:
Հանրապետությունում գործում է 14 հայկական ազգային մշակութային կազմակերպություն` Աստանայում, Ալմաթիում, Ակտյոբեում, Կարագանդայում, Ուստ-Կամենագորսկում, Կոստանայում, Պետրոպավլովսկում, Պավլոդարում և Հանրապետության այլ քաղաքներում: Հանրապետությունում գործում է շուրջ մեկ տասնյակ կիրակնօրյա դպրոց, որտեղ տարեկան սովորում է 300-500 աշակերտ: Ազգային կազմակերպություններին կից գործում է շուրջ 10 պարային համույթ: 

Ղազախստանում գործող առավել խոշոր մշակութային կազմակերպությունները

2004 թվականի հոկտեմբերին Ալմաթիում ստեղծվել է Ղազախստանի Հանրապետության «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների ասոցիացիան, որի նախագահն է Արտուշ Կարապետյանը:

1990-ական թվականների սկզբին ստեղծվել է Կոստանայի մարզի «Էրեբունի» հայ համայնք հասարակական միավորումը, որը իրավաբանական գրանցում է ստացել 1999 թվականին: Կենտրոնի նախագահն է Մայիլ Պառնիկի Թորոյանը:
1991 թվականին Ալմաթի քաղաքում ստեղծվել է «Լույս» հայկական մշակութային կենտրոնը, որին կից գործում է կիրակնօրյա դպրոց: 

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38