ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 26 / 4 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ԱՊՀ երկրներ և Վրաստան
28.01.2013

ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Հայերի առնչությունները Ղրղզստանի հետ հիշատակվում են դեռևս վաղ ժամանակներից: Այդուհանդերձ, հայերի զանգվածային ներգաղթը Ղրղզստան սկսվել է 19-րդ դարի 2-րդ կեսին Արցախից, Զանգեզուրից, Նախիջևանից, Իրանից, իսկ 20-րդ դարի 20-ական թվականներից` նաև Ուզբեկստանից, Թուրքմենստանից, Ղազախստանից:
2003 թվականի պաշտոնական տվյալներով` Ղրղզստանում բնակվել է 1 364, ոչ պաշտոնական տվյալներով` ավելի քան 3 000 հայ, ովքեր կենտրոնացված էին գլխավորապես մայրաքաղաք Բիշկեկում: Հայերը բնակվում են նաև Չույսկի, Օշսկի և Ջալալ Աբադսկի մարզերում: Հիմնականում ձեռներեցներ են, արհեստավորներ, ուսուցիչներ, դասախոսներ, բժիշկներ:
 
1996 թվականին հիմնադրվել է Ղրղզստանի հայերի «Քարավան» հասարակական միությունը, որի առաջին նախագահն է եղել Ս. Մադաթյանը: Կազմակերպությանը կից գործում է պարային համույթ և կիրակնօրյա դպրոց: 

2009 թվականի հոկտեմբերին կազմակերպությունն ստացել է Ղրղզստանում հայերի «Նաիրի» հասարակական միության անվանումը: 2009 թվականի հոկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում միության նախագահ է ընտրվել Աշոտ Ավետիքի Կոնդախչյանը, ձևավորվել է կազմակերպության Խորհուրդը` նոր կազմով: 

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38