ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 24 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայկական սփյուռք » Մերձավոր Արևելք, Ասիա, Աֆրիկա
13.02.2013

ՀԱՅԵՐԸ ԹԱԻԼԱՆԴՈՒՄ
Սիամում հայերի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 17-րդ դարին: Վերջին տվյալներով Թաիլանդում բնակվում է 40-50 հայ, ովքեր հաստատված են հիմնականում Բանգկոկում: Նրանք զբաղվում են շինարարությամբ, ոսկերչությամբ, տեքստիլ արդյունաբերությամբ:
13.02.2013

ՀԱՅԵՐՆ ԻՆԴՈՆԵԶԻԱՅՈՒՄ
Ինդոնեզիայի հայ համայնքի մասին առաջին տեղեկությունները ներկայացնում է ռուս գիտնական Ի. Բակունինը: 1831 թվականին Բատավիայում հայերը կառուցել են Սբ. Հռիփսիմե մատուռը (Հակոբ Հարությունյանի բարերարությամբ), 1852 թվականին` Սբ. Հովհաննես եկեղեցին: 1927 թվականից Սուրաբայում գործել է Սբ. Գևորգ եկեղեցին` համայնքի հոգևոր և մշակութային կենտրոնը:
13.02.2013

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Հայ-հնդկական առնչությունների մասին հիշատակություններ ենք գտնում Քսենոփոնի, Զենոբ Գլակի, Մովսես Խորենացու, Պրոկոպիոս Կեսարացու աշխատություններում: Հնդկաստանում առաջին հայ համայնքները կազմավորվել են 16-րդ դարում: Տարբեր ժամանակաշրջաններում հայ համայնքներ են ձևավորվել Ագրա, Բոմբեյ, Դաքա, Չինսուրահ, Սեիդաբադ, Սուրաթ քաղաքներում:
13.02.2013

ՀԱՅԵՐԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ
Ճապոնիայում առաջին հայերը հաստատվել են 19-րդ դարի երկրորդ կեսին: Նրանք հիմնականում եղել են վաճառականներ և բնակվել են Կոբ ու Օսակա քաղաքներում:
13.02.2013

ՀԱՅԵՐԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
Հայ-չինական առնչությունները հիշատակվում են մ.թ. 2-րդ դարից: Երկրի հարավում մեծ մասամբ բնակվել են առևտրական հայեր, արևելքում` բժիշկներ, ճարտարագետներ, փաստաբաններ, արհեստավորներ: Չինաստանում մեծ հեղինակություն են վայելել հայ վաճառականները, բժիշկները:
13.02.2013

ՀԱՅԵՐԸ ՍԻՆԳԱՊՈՒՐՈՒՄ
Հայերը Սինգապուրում հաստատվել են 18-րդ դարի վերջին: Նրանք տեղափոխվել են հիմնականում Մալակկայից (Մալազիա), Հնդկաստանից, Նոր Ջուղայից:
13.02.2013

ՀԱՅԵՐԸ ՖԻԼԻՊԻՆՆԵՐՈՒՄ
Ֆիլիպիններում հայ առաջին վաճառականները հաստատվել են 16-րդ դարի 2-րդ կեսին` իսպանական տիրապետության օրոք: Նրանց մուտքը կղզիներ, ի տարբերություն այլ օտարազգիների, եղել է ազատ և խրախուսվել է տեղական իշխանությունների կողմից:
05.02.2013

ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Եգիպտոսում հայերի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է մ.թ.ա. 4-րդ դարին: Եգիպտահայ գաղութը կազմավորվել և ծաղկում է ապրել Ֆաթիմյան դինաստիայի տիրապետության  շրջանում (969-1171թթ.): Հայերի թիվն ավելացել է նաև Մամլուքների օրոք:
05.02.2013

ԵԹՈՎՊԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Հայ-եթովպական առնչությունների մասին առաջին հիշատակությունները գտնում ենք Մովսես Խորենացու վկայություններում: Հայ-եթովպական կապերը սերտացել են 451 թվականի Քաղկեդոնի ժողովից հետո, երբ եթովպական ուղղափառ եկեղեցին Հայ, Ասորի և Ղպտի եկեղեցիների հետ հետ մերժել է Բյուզանդական եկեղեցու պարտադրած որոշումները: Դավանանքի ընդհանրությունը հետագայում նույնպես կարևոր դեր է խաղացել հայ-եթովպական հարաբերությունների սերտացման գործում:
05.02.2013

ՀԱՅԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ներկայումս բնակվում են սակավաթիվ հայեր:
1  |  2  |  3
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38