ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 24 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայկական սփյուռք » Եվրոպա
14.03.2013

ՉԵԽԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Չեխիայի հայ համայնքը ձևավորվել է 1980-ական թվականների սկզբին: Նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններից գաղթած բնակչության շրջանում հայերը զբաղեցնում են չորրորդ տեղը` ուկրաինացիներից, ռուսներից և բելառուսներից հետո:
14.03.2013

ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Հայերը Ռումինիայում հաստատվել են դեռևս 5-12-րդ դարերում, որի մասին վկայում են Ռումինիայում պահպանված հայկական բազմաթիվ տեղանուններն ու երբեմնի հայաշատ քաղաքաներում հայկական թաղամասերի և փողոցների առկայությունը: Մասնավորապես, 18-րդ դարում հայ գաղթականների կողմից  հիմնվել է Գեռլա ռումինական քաղաքը:
14.03.2013

ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Սերբիայի հայկական գաղութներն սկզբնավորվել են 17-18-րդ դարերում: Հայերն ապրել են Նիշում, Օսյեկ քաղաքում և Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում: Ավստրիական օկուպացիայի տարիներին Բելգրադի հայ համայնքն ստացել է արտոնություններ և անգամ կառուցել սեփական եկեղեցի: Բելգրադահայերի հոգևոր հովվությունն ստանձնել է Վենետիկի Մխիթարյաններըի Միաբանությունը:
14.03.2013

ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Սլովակիայում հայ առաջին ընտանիքները հաստատվել են 17-րդ դարի կեսին: Դրանք հիմնականում Մոլդովայից տեղափոխված մանր առևտրականներ էին: Հետագա տարիներին հայերի էական ներհոսք չի եղել: Սլովակիայի ներկայիս տարածքում, որը մինչև 1992թ. ընդգրկված է եղել Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության կազմում, այդ տարիներին հայերի թիվը չի անցել 100-ից:
14.03.2013

ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Մեծ թվով հայեր գաղթել են Ավստրիա Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին: Առաջին աշխարհամարտից հետո Կիլիկիայից ու Արևմտյան Հայաստանից Ավստրիա են տեղափոխվել մի քանի տասնյակ հայ ընտանիքներ: Հայերի մեծ հոսք դեպի Ավստրիա սկսվել է 1970-ական թվականներից` Լիբանանից և Սիրիայից:
28.02.2013

ԲԵԼԳԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Բելգիայի հայ համայնքը կազմավորվել է 20-րդ դարի 20-ական թվականների սկզբին, երբ թուրքական ջարդերից փրկված ավելի քան հազար հայեր բնակություն են հաստատել երկրում: 1922 թվականին նրանց նախաձեռնությամբ կազմակերպվել է Բելգիայի հայ գաղութային վարչությունը, որի նպատակն էր ստեղծել վերկուսակցական համագաղութային կառույց:
28.02.2013

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Հայ-գերմանական հարաբերությունները զարգացում են ապրել 12-13-րդ դարերում: Գերմանիան եվրոպական առաջին պետություններից է, որ կապ է հաստատել Կիլիկյան Հայաստանի հետ:
28.02.2013

ԴԱՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Դանիայում հայերը հաստատվել են 1970-ական թվականներին: Նրանք գաղթել են Լիբանանից, Իրանից, իսկ 1990-ական թվականների սկզբին` Հայաստանից:
28.02.2013

ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Բրիտանական կղզիներում հայերի ներկայության վերաբերյալ տեղեկությունները վերաբերում են վաղնջական ժամանակներին: Անգլիայի հնագույն տարեգրության` 8-րդ դարի «Անգլո-սաքսոնական քրոնիկոնում» գրված է. «Կղզու առաջին բնակիչները եղել են բրիտները, ովքեր եկել են Արմենիայից ու ի սկզբանե բնակվել են Բրիտանիայի հարավում»:
28.02.2013

ԻՍՊԱՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Հայ-իսպանական հարաբերություններն ունեն դարերի պատմություն, սակայն դրանք էականորեն աշխուժացել են Խաչակրաց արշավանքների ժամանակ, երբ բազմաթիվ իսպանացի խաչակիրներ եկել են Կիլիկյան Հայաստան, հաղորդակցվել հայերի հետ, օգտվել նրանց աջակցությունից:
1  |  2  |  3
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38