ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 24 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայկական սփյուռք » Եվրոպա
28.02.2013

ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Իտալիայում հայերը բնակվել դեռևս Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից:
Հռոմում հայերի ներկայության մասին հիշատակություններ կան դեռևս մ.թ.ա. 1-ին դարից: 12-14-րդ դարերը Հռոմի հայ գաղութի համար եղել են մշակութային ծաղկման շրջան. օրինակվել են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր, 1584-ին լույս է տեսել Հռոմում տպագրված առաջին հայերեն գիրքը` Հովհաննես Տերզնցու և Սուլթանշահ Թոխաթեցու «Տոմար Գրիգորյանը»:
28.02.2013

ՄԱԼԹԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
2009 թվականի հուլիսի 31-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում տեղի է ունեցել Մալթայի հայ համայնքի առաջին համաժողովը` շուրջ 40 հոգու մասնակցությամբ: Համաժողովին ներկա են գտնվել հայազգի մալթացիներ, Մալթայի Խորհրդարանի պատգամավորներ և հայ մշակույթով հետաքրքրված` Մալթայի քաղաքացիներ:
28.02.2013

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Մեծ Բրիտանիայում առաջին հայ համայնքները ստեղծվել են 19-րդ դարի 30-ական թվականներին Մանչեսթերում: Արդեն 1858 թվականին այստեղ գործել է հայկական 15 առևտրական ընկերություն, որոնց թիվը 1895 թվականին հասել է շուրջ 50-ի: Համայնքն սկսել է ձևավորվել 1860-ական թվականներին:
28.02.2013

ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Նիդեռլանդների հայ համայնքը կազմավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: 1948 թվականին շուրջ 50 հայ ընտանջքներ գաղթել են Նիդեռլանդների նախկին գաղութ հանդիսացող Ինդոնեզիայից:
28.02.2013

ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Նորվեգիայում հայերը հաստատվել են 1970-ական թվականներին: Նրանք հիմնականում գաղթել են Իրանից, Լիբանանից, 1990-ական թվականներին` Հայաստանից:
28.02.2013

ՇՎԵԴԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Շվեդիայի հայ համայնքը կազմավորվել է 1970-ական թվականներին` ի հաշիվ Լիբանանից, Պաղեստինից, Սիրիայից, Իրանից և Թուրքիայի արևելյան հատվածներից (հիմնականում ոչ հայախոս) գաղթած հայերի:
05.02.2013

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
19-րդ դարի կեսից բարձրագույն կրթություն ստանալու նպատակով Շվեյցարիա են եկել հայ երիտասարդներ Հայաստանից և Վրաստանից: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Բազելի, Լոզանի, Ժնևի, Ցյուրիխի, Ֆրիբուրի համալսարաններում ուսանել են հայ գրողներ Ռուբեն Սևակը, Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, հրապարակախոս Գրիգոր Արծրունին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանը և ուրիշներ:
05.02.2013

ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Հայ-Ֆիննական առնչություններն սկիզբ են առել 17-րդ դարում, երբ Նոր Ջուղայի վաճառականները առևտրական կապեր են հաստատել Սկանդինավիայի հետ:
04.02.2013

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Ֆրանսիայում հայերի մասին առաջին հիշատակումները վերաբերում են 6-րդ դարին: Ֆրանսիացիների և հայերի միջև ռազմական և առևտրական հարաբերությունները զարգացել են 11-14-րդ դարերում` Խաչակրաց արշավանքների և Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանում: 15-16-րդ դարերում հայկական փոքրաթիվ գաղութներ են հիմնվել Մարսելում, Փարիզում:
1  |  2  |  3
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38