ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 24 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Ամերիկա և Ավստրալիա
06.02.2013

ՀԱՅԵՐԸ ԿՈՒԲԱՅՈՒՄ
Կուբայում հայերը բնակություն են հաստատել Առաջին համաշխարհային պատերազմից (1914-18թթ.) հետո:Նրանք Արևմտյան Հայաստանի գավառներից և Կ.Պոլսից տեղափոխված գաղթականներ են եղել, ովքեր փորձել են անցնել ԱՄՆ, սակայն առաջացած դժվարությունների պատճառով հարկադրված հաստատվել են Կուբայում մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջը:
1945-47 թվականներին, երբ Կուբայի հայերին ներգաղթի իրավունք է տրվել, շատերը մեկնել են ԱՄՆ, ինչի հետևանքով գաղութը կազմալուծվել է: 1920-40-ական թվականներին Կոբայում բնակվել է շուրջ 500 հայ, ովքեր կենտրոնացված էին Հավանայում, Լաս Տունաս, Վիլա Հոլգին քաղաքներում:

1960-ական թվականներին Կուբայում բնակվել է շուրջ 100 հայ: Վերջին տվյալներով` Կուբայում կազմակերպված հայ համայնք չկա. մոտ 80 հայ ապրում է Հավանա, Լաս Տունաս և այլ քաղաքներում:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38