ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 24 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Ամերիկա և Ավստրալիա
06.02.2013

ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Հայերը Վենեսուելայում հաստատվել են 20-րդ դարի սկզբին: Համայնքը ձևավորվել է 1930-ական թվականներին:
2009 թվականի տվյալներով` Վենեսուելայում բնակվում է շուրջ չորս հազար հայ: Զգալի մասը (հազարից ավելին) կենտրոնացված է Կարակասում, մնացյալները ցրված են Կունամա, Մարակայ, Վալենսիա, Բարսելոն, Պուերտո Լա Կրուս քաղաքներում: Տեղի հայերի զգալի մասն արաբախոս է (կամ արդեն` իսպանախոս):
Վենեսուելայի հայ համայնքի ազգային կյանքը կազմակերպում է Գաղութային գործադիր վարչությունը: Վենեսուելայի Հայոց հոգևոր հովվության կենտրոնը Կարակասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է (կառուցվել է 1987թ., պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահագների թեմին): Գործում են ՀՅԴ տեղական կազմակերպությունը, «Արարատ» հայկական ընկերակցությունը (հիմնվել են 1965թ.), Տիկնանց միությունը, երիտասարդական և պատանեկան միություններ, շաբաթօրյա վարժարան` 30-35 աշակերտով, երգչախումբ և պարախումբ:

 1974-75 թվականներին Կարակասում լույս է տեսել գաղութի «Արարատի ձայն» թերթը` հայերեն և իսպաներեն: Համայնքի մի շարք երևելի ներկայացուցիչների` Ս.Զարիկյանի, Ղազարյան եղբայրների և այլոց նախաձեռնությանբ 1987 թվականին Կարակասում կառուցվել է Հայկական կենտրոն` արդիական շենքով, օժանադակ շինություններով: 2001 թվականին Կարակասի հրապարակներից մեկում տեղի հայ համայնքի հովանավորությամբ տեղադրվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթող:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38