ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 28 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ԱՊՀ երկրներ և Վրաստան
27.01.2013

ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Ներկայումս Մոլդովայի տարածքում բնակվում է շուրջ 12 000 հայ՝ հիմնականում Քիշնև, Բելց, Խնչեշտ, Նոր Անենի, Կամրատ, Ունգենի և Բենդեր ու Գրիգորիուպոլ (վերջին երկուսը չճանաչված Մերձդնեստրովյան Հանրապետությունում) քաղաքներում:
Մոլդովայի հայ համայնքում գործում է չորս հայկական հասարակական կազմակերպություն՝  «Մոլդովայի հայ համայնք» (1992թ.), «Մոլդովայի Հանրապետության Հայկական Սփյուռք» (2000թ.) և Մոլդովայի հայ կանանց  «Տաթևիկ» կազմակերպություն (1998թ.), որոնք միավորվել են Մոլդովայի Հանրապետության  «Հայկական կազմակերպությունների միության»  մեջ: 

«Մոլդովայի Հանրապետության Հայկական Սփյուռք» կազմակերպությունը առանձնանում է իր մշակութային և հասարակական ակտիվ գործունեությամբ, լայն ճանաչում ունի Քիշնևում և Մոլդովայի հարակից շրջաններում, արժանացել է բազմաթիվ դիպլոմների ու պատվոգրերի, Մոլդովայի Հանրապետության Նախագահի, Խորհրդարանի փոխխոսնակի, Քիշնևի քաղաքապետի շնորհակալագրերի: Կազմակերպության ղեկավարի ջանքերով ամեն տարի մեծ շուքով նշվում են Հայաստանի Հանրապետության պետական տոները:  

Քիշնևում գործում է երկու հայկական կիրակնօրյա դպրոց և նորաբաց «Արմենիա» մշակութային կենտրոնը: Մոլդովայի երիտասարդների շրջանում կազմակերպության նախաձեռնությամբ հայտարարվել է մրցույթ՝ 2010 թվականին ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին մասնակցության իրավունք ստանալու համար: Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են մայիսին՝ «Իմ Հայաստանը» գրական-գեղարվեստական մրցանակաբաշխության ժամանակ:
 
Քիշնևում գործում է երկու եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին (կառուցված 1804թ.) և Սուրբ Հարություն (կառուցված 1904թ.): Սուրբ Աստվածածին եկեղեցին` իր հարակից տա¬րած¬քով և շինություններով, դեռևս 1992 թվականին հանձնվել է «Մոլդովայի հայ համայնք» կազմակերպությանը: Սուրբ Հարություն եկեղեցին շուրջ 60 տարի գտնվել է լեհական կաթոլիկ եկեղեցու տրամադրության տակ և չի ծառայել հայությանը: «Մոլդովայի Հանրապետության Հայկական Սփյուռք» կազմակերպության ջանքերով եկեղեցին վերանորոգվել է և 25 տարվա անհատույց օգտագործման իրավունքով վերադարձվել հայ համայնքին: Մոլդովայի Բելց քաղաքում գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38