Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 23 / 11 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ԱՊՀ երկրներ և Վրաստան
25.01.2013

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Պատմագիտական աղբյուրներում Ռուսաստանում հայերի ներկայության մասին հիշատակվում է ռուսական առաջին պետական կազմավորումների ձևավորումից շատ ավելի վաղ ժամանակներում: Ռուսաստանի Դաշնությունում ներկայիս հայկական Սփյուռքի ձևավորման գործընթացն սկիզբ է առել դեռևս խորհրդային տարիներին` Հայաստանում և Արցախում հայ ազգային զարթոնքին զուգահեռ:
Սկսած 1987 թվականից` հայկական հասարակական, ազգային-մշակութային, բարեգործական, երիտասարդական կազմակերպություններ են հիմնադրվել ՌԴ-ի հայաշատ երկրամասերում, մարզերում և քաղաքներում: Հայկական Սփյուռքի ձևավորումը թևակոխել է ակտիվ փուլ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Զուգահեռ ընթացել են անքակտելի երկու գործընթացներ` հայկական Սփյուռքի ինստիտուցիոնալ ձևավորում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր իրավունքների վերականգնում ու հոգևոր կյանքի վերընթաց աշխուժացում: Այսօր իրենց կազմակերպվածությամբ, ակտիվությամբ, հայապահպանության և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ նշանակալի դերակատարությամբ աչքի են ընկնում Կրասնոդարի, Ստավրոպոլի, Ալթայի, Կրասնոյարսկի, Պրիմորիեի երկրամասերի, Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Կալինինգրադի, Նիժնի Նովգորոդի, Օրենբուրգի, Օմսկի, Չելյաբինսիկի, Տյումենի, Պերմի, Կալուգայի, Տվերի, Նովգորոդի, Սարատովի, Սամարայի, Յարոսլավլի, Ուլյանովսկի, Ռյազանի մարզերի, Մոսկվա և Սանկտ-Պետերբուրգ քաղաքների, Հյուսիսային Օսյա-Ալանիա, Բաշկորտոստանի, Ադըղեայի, Թաթարստանի հանրապետությունների հայկական հասարարական կազմակերպություններն ու ազգային-մշակութային ինքնավարությունները:

2005 թվականի պաշտոնական տվյալներով` ՌԴ-ում բնակվում է շուրջ 1.1 մլն հայ, համաձայն այլ աղբյուրների` 2-2.5 մլն:

Ռուսական քաղաքակրթության արդի իրականության ձևավորումը մեծապես պայմանավորված է նաև հայկական քաղաքակրթության հարյուրամյակների շարունակական ներկայությամբ: Ռուսաստանում առկա հայկական պատմամշակութային ժառանգությունը, որի անքակտելի մասն են կազմում բազմաթիվ հայկական եկեղեցիներ և հուշարձաններ, վկայում է ռուսական հազարամյա պետականության, տնտեսական, ռազմաքաղաքական, պատմամշակութային անցյալի ու ներկա դիմագծի մեջ հայկական քաղաքակրթական բաղադրիչի առանձնահատուկ դերակատարու¬թյան ու նշանակալից ներդրման մասին: 

Ռուսաստանի մի շարք շրջաններում` Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասեր, Ռոստովի մարզ, հայերն իրենց թվով երկրորդ տեղն են զբաղեցնում ռուսներից հետո և, ի տարբերություն շատ այլ ազգերի, համահավաք բնակվում են առանձին բնակավայրերում:

Ռուսաստանի դաշնային վարչական տարածքների մեծ մասում գործում են հայկական ազգային-մշակութային ինքնավարություններ, համայնքային հասարարական, գործարարների, երիտասարդական, կանանց, ուսանողական կազմակերպություններ և միություններ: Գործում են բազմաթիվ կիրակնօրյա դպրոցներ, երգի ու պարի համույթներ: Տպագրվում են թերթեր, համայնքների մեծ մասն ունի էլեկտրոնային կայքէջեր և թերթեր: Հայ ազգային ու Հայաստանի Հանրապետության պետական տոների, պատմամշակութային նշանակալից տարեթվերի առթիվ կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, իրականացվում են տարբեր ծրագրեր: 

Ռուսաստանի հայ համայնքը մեծ ակտիվություն է ցուցաբերում հայկական եկեղեցաշինության, կիրակնօրյա դպրոցների բացման, մարզական համահայկական խաղերի մասնակցության, ռուսական կենտրոնական և տարածաշրջանային հեռուստաալիքներով հայկական հաղորդումների հեռաձարկման գործում: 

Ռուսաստանի Դաշնության տարածքում գործում է շուրջ 40 հայկական եկեղեցի: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ՌԴ-ում ունի երկու թեմ` 

- Ռուսաստանի և Նոր Նախիջևանի (թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյան),
- Հարավային Ռուսաստանի (թեմի առաջնորդ Եզնիկ եպիսկոպոս Մովսիսյան):

Ռուսաստանի հայ համայնքը հիմնականում համախմբված է «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության շուրջ:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38