Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 22 / 11 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ԱՊՀ երկրներ և Վրաստան
24.01.2013

ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Տաջիկիստանի հայ համայնքը ձևավորվել է 19-րդ դարի 2-րդ կեսին, երբ Ղազախստանից, Նախիջևանից, Զանգեզուրից, Իրանից գաղթած հայերը հաստատվել են Դուշանբեում և Աֆղանստանի հետ սահմանամերձ քաղաքներում:
Առաջին ներգաղթողները հիմնականում արհեստավորներ էին (դարբիններ, կոշկակարներ, ոսկերիչներ, բանվորներ), առևտրականներ, ինչպես նաև բժիշկներ: 

Արդեն 19-րդ դարի վերջին Տաջիկստանում հայերին է պատկանել առևտրի մենաշնորհը: Հայ գործարարներն ու արդյունաբերողները տնօրինել են նաև բամբակի, նավթի, էլեկտրաէներգիայի արտադրման ու արդյունահանման զգալի հատվածը:

20-րդ դարի սկզբին Տաջիկստանում հիմնվել են հայկական հասարակական կազմակերպություններ, աշխուժացել է ազգային մշակութային կյանքը: Տաջիկստանի հայերը մասնակցել են երկրի տնտեսական, մշակութային, գիտական կյանքին:
Հայերի թիվը Տաջիկստանում ներկայումս կազմում է շուրջ 1 000 հոգի:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38