Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 21 / 9 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ԱՊՀ երկրներ և Վրաստան
23.01.2013

ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Համաձայն պատմական աղբյուրների` առաջին հայերն Ուզբեկստանում հայտնվել են մ.թ. 4-րդ դարում, երբ Սասանյան Պարսկաստան բռնագաղթված հայերի մի մասը տեղափոխվել է Միջին Ասիա և բնակություն հաստատել նաև ժամանակակից Ուզբեկստանի տարածքում:
Հայ պատմիչ Սեբեոսը վկայում է, որ Հայոց զորավար Սմբատ Բագրատունին Պարսից արքայի հրամանով 600 թվականին նշանակվել է Միջին Ասիայի մարզպան: Սմբատ Բագրատունու զորքի շարքերում եղել են նաև մեծ թվով աշխարհականներ, որոնք, մնալով Ուզբեկստանում, ստեղծել են իրենց հոգևոր թեմական վարչությունը: Սմբատ Բագրատունու ութամյա մարզպանության շրջանում տարածաշրջանում հիմնվել է հայկական քաղաք:

2005 թվականի տվյալներով Ուզբեկստանում բնակվել է շուրջ 75 000 հայ, որոնցից Ուզբեկստանի քաղաքացի են 50000-ը:

Ուզբեկստանի Հայ ազգային մշակութային կենտրոնը ստեղծվել է 1989 թվականին նախաձեռնող խմբի կողմից, որը գլխավորում էր ԽՍՀՄ ժաղովրդական արտիստուհի Թամարա Խանում-Պետրոսյանցը: Կենտրոնի առաջին նախագահն էր պատմական գիտությունների թեկնածու, «Հայերը Միջին Ասիայում» գրքի հեղինակ Արկադի Գրիգորյանը: Ուզբեկստանի Հայ ազգային մշակութային կենտրոնն այսօր գլխավորում է Սերգեյ Գրիգորիի Անդրեասովը:

2001 թվականին կենտրոնն ստացել է հանրապետական հասարակական միության կարգավիճակ, որը կոչված է` համակարգելու տարածքային կազմակերպությունների գործունեությունը Տաշքենդում, Անդիջանում և Սամարղանդում:
2008 թվականին Ուզբեկստանի հայկական «Ապագա» լրագիրը վերանվանվել է ՙԴեպ Ապագա՚, որի Գլխավոր խմբագիրն է Գեորգի Սահակովը:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38