ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 29 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Մերձավոր Արևելք, Ասիա, Աֆրիկա
19.02.2013

Քուվեյթի հայ համայնք
20-րդ դարի 50-ական թվականների կեսերին աշխատանք գտնելու նպատակով Սիրիայից և Լիբանանից Քուվեյթ են տեղափոխվել բազմաթիվ հայեր, որի արդյունքում կազմավորվել է հայ համայնքը: 1962 թվականին Քուվեյթի իշխանությունները հայերին շնորհել են համայնքի օրինականությունը հաստատող վկայագիր, համաձայն որի 1963 թվականին կառուցվել է Քուվեյթի առաջին հայկական եկեղեցին:
1956 թվականից քուվեյթահայ համայնքն անցել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության գերակայության ներքո: 1982 թվականի նոյեմբերին Հալեպում գումարված Ազգային ընդհանուր ժողովի որոշմամբ կազմավորվել է Քուվեյթի և Արաբական (Պարսից) ծոցի երկրների թեմը (առաջնորդանիստը` Էլ Քուվեյթի Ս.Վարդանանց եկեղեցի, առաջնորդը` Կորյուն արք. Պապյան), որը միաժամանակ հանդիսանում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսական փոխանորդություն և ընդգրկում է Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի և Կատարի հայ համայնքները:

Ներկայումս Քուվեյթում բնակվում է շուրջ 5000 հայ: Գործում են` մեկ կիրակնօրյա դպրոց (հիմնադրվել է 1958թ.) և Հայ ազգային վարժարանը (հիմնադրվել է 1961 թ. հայ-արաբական դպրոցի հենքի վրա), ինչպես նաև ՀՄԸՄ-ի և ՀՕՄ-ի մասնաճյուղերը: Բավականին մեծ հաջողություններ է արձանագրել շուրջ մեկ տարվա պատմություն ունեցող «Շաքե» պարախումբը: Գործում է նաև ՀՅԴ-ի առանձնացված հանձնախումբը «ոչ պաշտոնական», որը բավականին ազդեցիկ կառույց է ազգային կյանքում:

Քուվեյթի հայ համայնքի ազգային-եկեղեցական կյանքը կազմակերպում է Թեմական խորհրդի կողմից նշանակվող Ազգային վարչությունը:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38