ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 29 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Մերձավոր Արևելք, Ասիա, Աֆրիկա
19.02.2013

Կատարի հայ համայնք
20-րդ դարի վերջերին Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տիրող անկայուն իրավիճակի արդյունքում բազմաթիվ հայեր աշխատանք գտնելու նպատակով տեղափոխվել են Կատար:
Վերջին երկու տարիների ընթացքում Կատարի հայ համայնքը համալրվել է հիմնականում Լիբանանից, Սիրիայից և Հորդանանից տեղափոխված հայերով:

Ներկայումս Կատարում բնակվում է շուրջ 600 հայ: Համայնքը գործում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմի իրավասության ներքո: Կատարի հայ համայնքի ղեկավարն է Արսեն Հալաջյանը, ազգային-եկեղեցական կյանքը ղեկավարվում է Թեմական խորհրդի կողմից նշանակվող` Դոհայի (Կատար) Ազգային վարչության միջոցով, որի հովանու ներքո գործում են կանանց, երիտասարդական, մշակութային և այլ հանձնախմբեր:

Կատարում գործում է 2004 թվականին Ազգային վարչության կողմից հիմնադրված մեկօրյա հայկական Մեսրոպյան դպրոցը, որին կից կա նաև մանկապարտեզ և տարրական դասարան:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38