Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Արաբական Միացյալ Էմիրությունների հայ համայնք
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 20 / 9 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Մերձավոր Արևելք, Ասիա, Աֆրիկա
21.02.2013

Արաբական Միացյալ Էմիրությունների հայ համայնք
Արաբական Միացյալ Էմիրությունների հայ համայնքը գործում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմի հովանու ներքո: Ծոցի երկրներում հայերի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են 16-րդ դարի սկզբին, երբ հայ վաճառականներն առևտրային հարաբերություններ են իրականացրել արևելքի ու արևմուտքի միջև:
1975 թվականից հետո հայերը Սիրիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Իրանից, Իրաքից, Հայաստանից, Ռուսաստանից, մի շարք եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից և Կանադայից մեկնել են արտագնա աշխատանքի նավթի հարուստ պաշարներ ունեցող և տնտեսական վերելք ապրող Արաբական Միացյալ Էմիրություններ:

1977 թվականին Դուբայի Ս. Երրորդություն անգլիկան եկեղեցում մատուցվել է հայերեն առաջին պատարագը: 1979 թվականին հայ ազգային կյանքը կազմակերպելու նպատակով ձևավորվել են Դուբայի և Աբու Դաբիի առաջին Ազգային վարչությունները:

1998 թվականին Շարժայում բացվել է հայկական առաջին Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 

ԱՄԷ-ի հայ համայնքի ժողովրդագրական պատկերը բնորոշվում է ներհոսքի և արտահոսքի համաժամանակյա գործընթացներով: Իրենց նյութական վիճակը բարելաված հայերի որոշ մասը վերադառնում է մշտական բնակության վայր, նրանց փոխարինելու են գալիս հայ նոր ընտանիքներ` հիմնականում Արևելքի երկրներից: Այսօր ԱՄԷ-ում բնակվող հայերի թիվը մոտավոր հաշվարկներով կազմում է 5-6 հազար մարդ: Նրանք հիմնականում լիբանանահայեր և սիրիահայեր են, կան նաև իրաքահայեր և Հայաստանից արտագաղթածներ: ԱՄԷ-ում հայերի մեծ մասը գործարարներ են, բժիշկներ, ճարտարապետներ, ճարտարագետներ, արհեստավորներ և այլն: Հայերն ԱՄԷ-ում բնակվում են Ժամանակավոր կացության կարգավիճակով` երեք տարին մեկ անգամ ձեռք բերելով կացության արտոնագիր:

ԱՄԷ-ի հայ համայնքի ազգային-եկեղեցական կյանքը ղեկավարվում է Թեմական խորհրդի կողմից նշանակվող` Շարժայի և Աբու Դաբիի ազգային վարչությունների միջոցով, որոնց հովանու ներքո գործում են նաև Հայ երիտասարդաց տները, համայնքի մշակութային կյանքը կազմակերպող Գեղարվեստական հանձնախումբը, դպրոցների գործունեությունն ապահովող Հոգեբարձական կազմը, Տիկնանց միությունը և այլն:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38