ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 26 / 4 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Մերձավոր Արևելք, Ասիա, Աֆրիկա
21.02.2013

ԻՐԱՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
7-րդ դարից սկսած Միջագետքի մի շարք քաղաքներում ձևավորվել են փոքրաթիվ հայ համայնքներ: Արդեն 1638 թվականին թուրքական Սուլթան Մուրադ IV-ը Բաղդադը գրավելուց հետո հայերին շնորհել է քաղաքում բնակվելու արտոնություն, որից հետո կազմավորվել է հայ գաղութը:
Իրաքահայ համայնքը հատկապես ստվարացել է Հայոց Ցեղասպանությունից փրկված տարագիրների հաշվին: 1920-ական թվականներին Իրաքում ապաստան է գտել շուրջ 90 հազար հայ: Ավելի ուշ նրանց մի մասը տեղափոխվել է այլ երկրներ, մյուսները` Հայաստան: 

Իրաքահայերի մեծ մասը բնակվում է Բաղդադում, մնացածը` հիմնականում Բասրա, Մոսուլ, Քիրքուք և հյուսիսային սահմանամերձ Զախո քաղաքներում:

Իրաքահայերը հիմնականում զբաղված են առևտրի և արհեստների ոլորտներում, կան նաև բժիշկներ, ինժեներներ, պետական ծառայողներ, արվեստագետներ: Գործում են հայկական դպրոցներ, կրթական, մարզական, մշակութային և բարեգործական հաստատություններ:

2009 թվականի տվյալներով` Իրաքում բնակվում է շուրջ 16 հազար հայ: Ներկայիս իրաքահայ համայնքը ենթարկվում է ներքին լուրջ փոխոխությունների. ձևավորվում են հայկական նոր բնակավայրեր (կամ գաղութներ)` հիմնականում երկրի հյուսիսային քրդաբնակ շրջաններում:

Գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Իրաքի Հայոց թեմը, որը կազմավորվել է 1944 թվականին (առաջնորդանիստը` Բաղդադի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, առաջնորդը` Ավագ արք. Ասատուրյան): Ներկայումս Իրաքում կա շուրջ 10 գործող հայկական եկեղեցի: Իրաքահայ համայքնի ազգային-եկեղեցական կյանքը ղեկավարվում է Հայոց առաջնորդարանի և Ազգային կենտրոնական վարչության կողմից: Հրատարակվում է Առաջնորդարանի «Կանթեղ» պարբերականը (խմբագիր` Արամ Քեթենջյան):

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38