Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 22 / 9 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Մերձավոր Արևելք, Ասիա, Աֆրիկա
28.02.2013

ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանն ու հայերը Իսրայելի հետ (Պաղեստինի պատմական տարածքի մի մասն է) կապեր են ունեցել վաղ ժամանակներից, հատկապես` Տիգրան Մեծի օրոք: Սակայն հայերի զանգվածային հոսքը Պաղեստին սկսվել է Քրիստոնեության տարածման առաջին դարերից, իսկ 4-րդ դարում արդեն հայերը Երուսաղեմում հիմնել են եկեղեցիներ ու վանքեր: Շուտով Երուսաղեմում և Պաղեստինի մի շարք այլ բնակավայրերում գոյացել է նաև առևտրականներից և արհեստավորներից բաղկացած հայ աշխարհիկ համայնք:
9-րդ դարում Երուսաղեմի հայկական թաղամասը, որը հին քաղաքի չորս թաղամասերից մեկն է, արդեն իսկ զբաղեցրել է իր ներկայիս` շուրջ 150 հազար քառակուսի մետր տարածքը:

Երուսաղեմում հայերի թիվն ավելացել է 1894-1896 թվականների համիդյան ջարդերի, 1915 թվականի Հայոց Ցեղասպանության հետևանքով, երբ բռնություններից մազապուրծ եղած հազարավոր հայեր հանգրվանել են Երուսաղեմում: Նրանց մի մասին թույլ է տրվել մշտական բնակություն հաստատել հայկական միաբանության կենտրոն Ս.Հակոբեանց վանքի պարիսպներից ներս` Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հովանու ներքո:

Ներկայումս Իսրայելում բնակվում է շուրջ 13 հազար հայ, որից շուրջ 2-3 հազարը հաստատվել են ավելի վաղ շրջանում (դեռ 4–րդ դարից սկսած, ինչպես նաև 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի 20-ական թվականները): Իսրայելում հաստատված հայերի մյուս խումբը հրեական արմատներ կամ հրեաների հետ ամուսնական կապեր ունեցող հայերն են, ովքեր ներգաղթել են 1990 թվականից հետո: Նրանց թիվը հասնում է շուրջ 10 հազարի:
 Զգալի թիվ են կազմում արհեստավորները, լուսանկարիչները, հախճապակեգործները, մտավորականները, բժիշկներն, իրավաբանները, առևտրականները և ձեռնարկատերերը:

 Երուսաղեմում է գտնվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը` Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը (հիմնադրվել է 7-րդ դարում, աթոռանիստը` Երուսաղեմի Ս.Հակոբեանց վանք, պատրիարքը` Թորգոմ արք. Մանուկյան): Գործում են Երուսաղեմի Սրբոց Թարգմանչաց և Ժառանգավորաց հայկական վարժարանները, Ս.Հակոբեանց վանքի ՙԷդուարդ և Հելեն Մարտիկյան՚ թանգարանը: Սրբոց Հակոբեանց վանքի ձեռագրատանը պահվում է հայերեն ձեռագրերի` իր մեծությամբ աշխարհում երկրորդ տեղը զբաղեղցնող հավաքածուն (Երևանի Մատենադարանից հետո): 

Իսրայելում գործում են ՀՅԴ-ի, ՌԱԿ-ի տեղական մարմինները, հայկական դպրոցներ, ՀՄԸՄ-ի, ՀԵՄ-ի, ՀՕՄ-ի մասնաճյուղերը, հասարակական, մշակութային, երիտասարդական այլ կազմակերպություններ, լույս են տեսնում «Սիոն» և «ՀԵՄ եռամսյա» պարբերականները:

1969 թվականից Երուսաղեմի Եբրայական համալսարանի ասիական և աֆրիկյան ուսումնասիրությունների ինստիտուտում գործում է հայագիտական ծրագիր, որը սերտ կապեր է պահպանում Երուսաղեմի Հայոց Պատրիարքության, ինչպես նաև Հայաստանում և Սփյուռքում գործող հայագիտական տարբեր կենտրոնների հետ:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38