ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 29 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայկական սփյուռք » Եվրոպա » ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Եվրոպա
14.03.2013

ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Մակեդոնիայում հաստատված առաջին հայերը եղել են 17-րդ դարում Վանից գաղթած Բալաբանով (Բալաբանյան) եղբայրները, ովքեր հաստատվել են Շտիպ քաղաքում:
Նրանք զբաղվել  են նռան առևտրով, մասնակցել են քաղաքի հասարակական կյանքին: Բալաբանյան գերդաստանից է սերել Մանյոիլ Բալաբանյանը, ով 20-րդ դարում եղել է Շտիպի քաղաքապետը, հետագայում նրա թոռը` Կոստա Բալաբանյանը, եղել է Ճապոնիայի պատվավոր հյուպատոսը Մակեդոնիայում:

Մակեդոնիայում հայերի թիվն ավելացել է հատկապես Հայոց Մեծ Եղեռնից հետո, ներկայումս բնակվում է շուրջ 300 հայ: Մեծ թիվ են կազմում հայտնի հայ բժիշկները:

Մակեդոնիայի Հանրապետությունում գործում է «Հայերի միություն» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն է ճարտարապետ Ժասմինկա Բալաբանյան-Նամիցևան, և Հայ-մակեդոնական ընկերությունը, որի նախագահն է Յան Վրտեսկին: Հայկական եկեղեցիներ չկան:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38