ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 26 / 4 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայկական սփյուռք » Եվրոպա » ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Եվրոպա
14.03.2013

ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Համաձայն հունգարական պատմագիտական սկզբնաղբյուրների` հայերը Հունգարիայում բնակություն են հատատել դեռևս 10-11-րդ դարերում: Հունգարիայում հայերի հաստատման առաջին շրջանից հայտնի են հայկական բնակավայրեր, որոնցից է Էստերգոմ քաղաքը:
Հայերի ներկայության մասին են վկայում նաև Հունգարիայի տարածքում հայկական բառերից կազմված աշխարհագրական անունները: Հայերը Հունգարիայում հիմնել են քաղաքներ, ինքնավարություններ: Նրանք խոսել են հայերենի` այսպես կոչված Հունգարիայի հայ բարբառով, որը նման է Նոր Նախիջևանի բարբառին և առաջին անգամ նկարագրվել է Հրաչյա Աճառյանի կողմից:

17-րդ դարի վերջում և 18-րդ դարի սկզբում Էստոնիայի հայերը, որոնք մշտապես կանգնած են եղել ուծացման վտանգի առջև, կաթոլիկացվել են:

Հունգարիայի խորհրդարանում 1993 թվականին ընդունվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքը, որն ինքնակառավարման արտոնություններ է շնորհում Հունգարիայում 100 տարուց ավելի բնակվող ժողովուրդներին:
1994 թվականին Հունգարիայի հայերը ստեղծել են համայնքային կազմակերպական կառույց` «Հայ ազգային փոքրամասնության ինքնավարություն», Բուդապեշտում և Սեկեշ ֆեհերվար, Վեսպրեմ, Դեբրեցեն, Շոպրոն, Սեգեդ քաղաքներում: Յուրաքանչյուր թաղամաս կամ քաղաք ունի հինգ պատգամավոր: 1995 թվականի փետրվարին 150 պատգամավորներից ընտրվել է հունգարահայ համայնքի ինքնակառավարման գործադիր մարմինը` 25 հոգուց բաղկացած Հայկական խորհուրդը, որի նախագահն է Ադամ Սարգսյանը: Հայկական խորհուրդը կազմակերպում է համայնքի կյանքը, համախմբում հունգարահայությանը, նպաստում հայկական ավանդույթների և ազգային մշակույթի պահպանմանը, Հայաստանի և սփյուռքահայ տարբեր համայնքների հետ կապերի հաստատմանը:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38