ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 24 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայկական սփյուռք » Եվրոպա » ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Եվրոպա
15.03.2013

ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Առաջին հայ բնակիչները Լատվիայում հաստատվել են 19-րդ դարում և զբաղվել են հիմնականում առևտրով: Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում բազմաթիվ հայ զինվորականներ բնակություն են հաստատել Լատվիայում:
Հայ համայնքը վերջնականապես ձևավորվել 1980-ական թվականներին: 1988 թվականի նոյեմբերին տնտեսագետ, գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Կարապետի Գասպարյանի, Ռիգայի կոնսերվատորիայի Րաֆֆի Խարաջանյանի և իրավաբան Նորայր Բաբաջանյանի նախաձեռնությամբ ձևավորվել է ՙԼատվիայի հայկական ընկերություն՚ ազգային մշակութային կազմակերպությունը, որի նախագահ է ընտրվել Սուրեն Կարապետյանը, 1993 թվականից` Րաֆֆի Խարաջանյանը:   2000 թվականից Ընկերությունը գլխավորում է Րաֆֆի Խարաջանյանը, ով միաժամանակ զբաղեցնում է նաև Լատվիայի ազգային փոքրամասնությունների մշակութային միությունների ընկերակցության նախագահի պաշտոնը: Ընկերության նպատակն է` համախմբել տեղի հայերին, պահպանել ազգային ավանդույթները, ներկայացնել հայ մշակույթը Լատվիայում, լուսաբանել Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունները և այլն:

Ներկայումս Լատվիայում բնակվում է շուրջ 3 000 (ոչ պաշտոնական տվյալներով` 4500) հայ, ովքեր հիմնականում հաստատված են Ռիգայում, Լիեպայա, Յուրմալա, Ելգավա, Վենտսպիլս, Վալմիրա, Դաուգավպիլս քաղաքներում: Նրանք մեծ մասամբ մտավորականներ են, ճարտարագետներ, նկարիչներ, երաժիշտներ, լուսավորության, առողջապահության բնագավառների աշխատողներ, արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներ, պետական ծառայողներ, գործարարներ և այլն:

Ռիգայի հայ համայնքը հիմնադրվել է 2001 թվականին` «Լատվիայի հայկական մշակութային ընկերության» հիմքի վրա: Համայնքն անդամակցում է Լատվիայի ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների «Համագործակցություն» միությանը և ֆինանսավորում ստանում պետությունից: Կազմակերպության նախագահ է եղել Արթուր Իսախանովը, 2007 թվականից` Ալեքսանդր Գերոնյանը, ում նախաձեռնությամբ 1991 թվականին հիմնադրվել է «Արարատ» ամսաթերթը:  

1996 թվականին Լատվիայի Հանրապետությունում գրանցվել է Հայ Առաքելական համայնքը, որի անդամների նախաձեռնությամբ 2009 թվականին ավարտվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի Ռիգայի Սուբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցումը: Եկեղեցու (հոգևոր հովիվը` Տեր Խոսրով Ստեփանյան) շուրջ համախմբված է հայկական համայնքը: 

Համայնքը սերտ կապեր է հաստատել հարևան Էստոնիայի և Լիտվայի հայ համայնքների հետ և մասնակցում է Բալթյան երկրների և միջազգային համահայկական տարբեր համաժողովների:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38