Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 23 / 11 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայկական սփյուռք » Եվրոպա » ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Եվրոպա
15.03.2013

ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Էստոնիայում հայ առաջին բնակիչները եղել են Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի ուսանողները: 19-րդ դարում և մինչև 1918 թվականը Դորպատի համալսարանում կրթություն են ստացել շուրջ 350 հայորդիներ: Համալսարանում գործել է Հայ ուսանողների «Արմենիա» ընկերակցությունը:
1830-ական թվականներից սկսած Դորպատի համալսարանում տարբեր ժամանակներում ուսանել են գրող Խաչատուր Աբովյանը, հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը, բանաստեղծներ Ռաֆայել Պատկանյանը, Գևորգ Դոդոխյանը, Քերովբե Պատկանյանը և ուրիշներ:

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո բազմաթիվ հայեր մշտական բնակություն են հաստատել Էստոնիայում: Հետագա տարիներին այստեղ հաստատվել են Ռուսաստանից և Խորհրդային Միության այլ հանրապետություններից գործուղված հայ մասնագետներ:

1989 թվականի մարդահամարի տվյալներով` Էստոնիայում բնակվել է շուրջ 1670  հայ: Ներկայումս հայերի թիվը երկրում կազմում է մոտ 1800 մարդ, ովքեր հիմնականում բնակվում են Տալլինում և Տարտուում, սակավ թվով` Նարվայում, Պյառնուում և այլն:

Էստոնիայի հայերի շրջանում զգալի թիվ են կազմում մտավորականներ, ճարտարագետներ, բժիշկներ, մանկավարժներ, լրագրողներ, մշակույթի գործիչները, առևտրական ընկերությունների ղեկավարներ:

 Տարտուի համալսարանի պրոֆեսոր Րաֆֆի Գրիգորյանի նախաձեռնությամբ 1988 թվականին ձևավորվել է Տարտուի հայ համայնքը: Նույն թվականին նրա և Տալլինի Մանկավարժական ինստիտուտի դոցենտ Արտեմ Դավիդյանցի նախաձեռնությամբ ստեղծվել է Տալլինի հայ համայնքը:

Հայերի համայնքային կյանքն սկզբնավորել է 1980-ական թվականների վերջին` համընկնելով Էստոնիայում ծավալված ժողովրդավարական գործընթացների և Ղարաբաղյան շարժման առաջ բերած ազգային զարթոնքի ժամանակահատվածի հետ: 1988 թվականին ձևավորվել է ՙԷստոնիայի հայերի միություն՚ կազմակերպությունը, որի նախագահ է ընտրվել գործարար Գարիկ Իկնոյանը: Միությանը կից բացվել են Հայ մշակութային կենտրոն, սկսել է գործել հայկական կիրակնօրյա դպրոց: 
1990-ական թվականների սկզբին գրանցվել է Հայ Առաքելական համայնքը, իսկ 1994 թվականին Տալլինում հայկական համայնքին 99 տարի ժամկետով տրամադրվել է լյուտերանական եկեղեցու շենքը: Այն հետագայում Եկեղեցական խորհրդի նախագահ Կարեն Տեր-Հովհաննիսյանի ջանքերով վերանորոգվել է հայկական եկեղեցաշինական ոճով և հանդիսանում է հայ համայնքի միակ սրբավայրը:

1990-ական թվականների սկզբից Էստոնիայում եթեր է հեռարձակվում «Ծիծեռնակ» ռադիոհաղորդումը: 1990-ական թվականների սկզբին Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչները մասնակցել են երկրի անկախության վերականգնման համար մղվող պայքարին:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38