ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 24 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայկական սփյուռք » Եվրոպա » ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Եվրոպա
15.03.2013

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Բուլղարահայ գաղթօջախի պատմությունն սկիզբ է առնում դեռևս 5-րդ դարից` Բյուզանդական կայսրության ժամանակներից, երբ հայազգի կայսրերն իրենց իշխանությունն են տարածել նաև նոր կազմավորվող բուլղարական պետության վրա և այնտեղ բնակեցրել հայերի:
Ներկայումս Բուլղարիայում բնակվում է շուրջ 25-30 հազար հայ, որոնց գերակշիռ մասը` Հայաստանից արտագաղթածներ են: Բուլղարիայի ամենամեծ համայնքը Պլովդիվում է, որտեղ բնակվում է մոտ 6 000 հայ (ԲՀ քաղաքացի), այնուհետև Սոֆիայում` շուրջ 3500 հայ, Վառնայում` շուրջ 3000, Ռոսեյում` 2 000, Բուրգասում` 1 700:
Բուլղարիայում ներկայումս գործում են` Հայ Յեղափոխական Դաշնակցության տեղական մարմինը, ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի, ՀՄԸՄ-ի մասնաճյուղերը, ՙԵրևան՚ կազմակերպությունը: 

Հայաստանի Հանրապետությունից տեղափոխված հայերի և հնում բնակություն հաստատած համայնքի միջև կապերը թույլ են` հոգևոր-մշակութային տարբեր ընկալումների պատճառով: Այդուհանդերձ, փորձեր են արվում համատեղ կազմակերպվող միջոցառումների շնորհիվ սերտացնել կապերը, մասնավորպաես` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո: 

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38