ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 20 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
27.12.2012

Անդրանիկ Արշակյան
«Ժամանակը ցույց կտա…»
ՀՀ սփյուռքի նախարարության բոլոր վարչություններն այս օրերին ամփոփում են 2012թ. աշխատանքների արդյունքները: Այդ առիթով «Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է նախարարության ԱՊՀ  վարչության պետ Անդրանիկ Արշակյանի հետ:
- Գործի բերումով ակամայից դարձել եմ Ձեր վարչության բարեկամը` բազմաթիվ հարցազրույցներ անելով ԱՊՀ տարածաշրջանի երկրներից  ՀՀ սփյուռքի նախարարություն այցելող Ձեր հյուրերի հետ: Հյուրերի խոսուն թիվն  արդեն հուշում է Ձեր ղեկավարած վարչության անդուլ ու հագեցած աշխատանքային ռիթմի, առօրյայի մասին. ճի՞շտ  է մեկնաբանությունս:
  
-  Դուք ոչ թե մեկնաբանում, այլ պարզապես արձանագրում եք իրողությունը:

- Պարո°ն Արշակյան, 2011-ին, երբ  զրուցում էինք, Դուք անչափ զբաղված էիք, ավելին` գերզբաղված. այս տարի  և՞ս  այդչափ զբաղված ու ծանրաբեռնված եք եղել աշխատանքով:

- Այդ առումով մեծ տարբերություն չեմ տեսնում անցած և այս տարվա միջև: Վստահ եմ, որ նույնն է լինելու հաջորդ տարիներին:

– Ո՞րն եք համարում 2012թ. Ձեր աշխատանքային գործունեության ամենամեծ ձեռքբերումը, լայնամասշտաբ, ծանրակշիռ ծրագրի իրականացումը:
 
- «ԱՊՀ տարածաշրջանի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակություն»  ծրագրի 2012թ. միջոցառումների  իրականացումը:

– Եղե՞լ են բացթողումներ, թերություններ, որոնց համար Դուք և Ձեր ղեկավարած վարչության աշխատակիցները պատասխանատվություն չեք կրում:
     
-   Իմ աշխատանքային գործունեության ամբողջ ընթացքում, և հիմա էլ,  սկզբունքը հետևյալն է՝ իմ աշխատակիցներից յուրաքանչյուրի աշխատանքային հաջողություններն իրենցն են, իսկ որևէ մեկի բացթողումների և թերությունների համար ես անձամբ եմ պատասխանատու: Վարչության շրջանակներում ես պատասխանատու եմ ամեն ինչի համար: Ես այդպես եմ հասկանում:
 
Իսկ ընդհանուր առմամբ ավելի ու ավելի եմ համոզվում, որ, ելնելով մեր նախարարության և գործի առանձնահատկություններից, անհրաժեշտ է բոլոր աշխատակիցների պարագայում պարզել` մարդը սփյուռքի նկատմամբ իրականացվող պետական քաղաքականության ռազմավարական նշանակության գո՞րծն է իր մեջ սիրում ու կարևորում, թե՞սեփական «ես»-ը և իր անձը այդ գործում, որի դեպքում ածանցվող անշտկելի, անդառնալի կորուստները դառնում են անխուսափելի և իրենց երկար  սպասեցնել չեն տալիս…

- 2013-ին աշխատանքային նոր ձևաչափեր, փոփոխություններ կլինե±ն:
   
 -   Ժամանակը ցույց կտա:

- Ամանորյա Ձեր մաղթանքը համայն աշխարհի մարդկությանը, մասնավորապես` Սփյուռքում աշխարհի զարդը կազմող մեր տաղանդավոր հայրենակիցներին:
 
-  Նախ` չգիտեի, որ մեր տաղանդավոր հայրենակիցները սփյուռքում աշխարհի զարդն են կազմում: Ցանկանում եմ բոլորին առողջություն, առողջություն և էլի առողջություն, մեր ժողովրդին՝ միաբանություն, աշխարհին` խաղաղություն:

Զրուցեց  Կարինե Ավագյանը

|

 
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38