Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Հայաստանը մագնիսի պես կձգի աշխարհի ոսկերիչներին. CIBJO-ի նախագահ
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 22 / 8 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Տնտեսություն
12.04.2013

Հայաստանը մագնիսի պես կձգի աշխարհի ոսկերիչներին. CIBJO-ի նախագահ
Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիան (CIBJO) հաճույքով է համագործակցում Հայաստանի հետ, քանի որ ոսկերչական արդյունաբերության համար Հայաստանը բազմաթիվ առումներով շահեկան դիրքում է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Rapaport Group ընկերության կայքը, այս մասին նշել է Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի նախագահ Գաետանո Կավալիերին, ով Հայսատան էր ժամանել մասնակցելու նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը:

Կավալիերի այցի ընթացքում նախատեսվում էր Հայաստանի ոսկերչական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ քննարկումներ անցկացնել Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների եւ ոլորտի ներկայացուցիչների հետ:

«Շատ առումներով Հայաստանը շահեկան դիրքում է նաեւ աշխարհագրորեն: Բացի դրանից, կարեւոր են հայրենիքում եւ սփյուռքում հայերի ոսկերչական արդյունաբերության մեջ ունեցած ավանդույթները, դրանք հսկայական մեկնարկ են ապահովել: Հայաստանի կառավարությունն առավել քան աջակցող է գտնվել` համաձայնելով ոսկերչության բնագավառում ստեղծել տնտեսական ազատ գոտի, ինչը ոչ միայն մագնիսի նման կձգի աշխարհի ոսկերիչներին, այլեւ հազարավոր աշխատատեղեր կստեղծի երկրի ներսում և կծառայի որպես արժեքավոր ազգային ռեսուրս արտաքին եկամտի համար»,- նշել է Կավալիերին:

Այցի ընթացքում Կավալիերին եւ «Հայ ոսկերիչների համաշխարհային միության»  ղեկավարությունն առանձնազրույց են ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, նախատեսվում են հանդիպումներ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` Հայաստանի Կենտրոնական բանկի տնօրենի հետ:

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38