Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում հսկայական աճ է գրանցել. ԻՏՁՄ տնօրեն
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 11 / 12 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Տնտեսություն
13.04.2013

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում հսկայական աճ է գրանցել. ԻՏՁՄ տնօրեն
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ամփոփեց նախորդ տարվա աշխատանքը և ներկայացրեց 2013 թվականի իրականացվելիք ծրագրերը։
«Արենպրես»-ի հաղորդմամբ՝ ԻՏՁՄ XIII համագումարին ներկայացվեցին միության հաշվետու և գործառնական զեկույցները։ Համագումարի ժամանակ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը թվեց արդեն գրանցված հաջողությունները՝ նշելով, որ դրանք հուսադրող են, սակայն չպետք է դադարեցնել աշխատանքները։ «Հայաստանում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը հսկայական աճ է գրանցել։ Համեմատելով ներկա արդյունքները նախորդ տարիների հետ՝ ակնհայտ է դառնում զարգացումը։ Արդեն դաշտում կան ինֆորմացիոն ոլորտի մասնագետներ, մեծ է ակտիվությունը տարբեր ընկերությունների շրջանում»,- նշեց Վարդանյանը։ Առաջիկա ծրագրերի շարքում Վարդանյանը կարևորեց Լեռնային Ղարաբաղում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերը, որոնք, նրա խոսքով, կիրագործվեն առաջիկա տարում։

Համագումարում ելույթ ունեցավ նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյան, ով կարևորեց համատեղ աշխատանքները ԻՏՁՄ-ի հետ՝ նշելով, որ մասնագիտական կրթությունը պրակտիկ գործունեությոն հետ համատեղելով հնարավոր է ՏՏ ոլորտի հիանալի մասնագետներ պատրաստել։ «Համոզված եմ, որ համատեղ աշխատանքը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ կտա իր արդյունքը և բուհերում հնարավոր կդառնա բարձրակարգ մասնագետների պատրաստումը»,- ասաց նա։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ստեղծվել է 2000 թվականին՝ որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիցիա։ 2013 թվականին ԻՏՁՄ ընկերությունների թիվը հասել է 61-ի, որոնց թվում են «ԱրմենՏԵլ», «Օրանժ Արմենիա», «Նեյշն Ինստրումենտս», «Սինոփսիս Արմենիա», «Մայքրոսոֆթ», «Ինսթիգեյթ» և այլ կազմակերպություններ։ ԻՏՁՄ-ն իր գործունեության շրջանակներում կազմակերպում է մի շարք միջոցառումներ՝ ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ միջավայիր ստեղծմանը։ Դրանց թվում են DigiTec Expo ամենամյա ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, Արմռոբոտիքսը, Համակարգչային և բջջային խաղերի նախագծման հայաստանի բաց առաջնությունը։  

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38