ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 30 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայտարարություններ
13.04.2013

Երիտասարդ գիտնականների «Ակադեմիա» ամենամյա երկրորդ մրցանակաբաշխությունը նվիրված է ՀՀ ԳԱԱ 70-ամյակին
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) հայտարարում է երիտասարդ գիտնականների (մինչև 35 տարեկան) գիտական աշխատանքների «Ակադեմիա» ամենամյա երկրորդ մրցանակաբաշխությունը:
2013թ. մրցանակաբաշխությունը նվիրված է ՀՀ ԳԱԱ 70-ամյակին և մրցանակը հաղթողին կհանձնվի 2013թ. հոկտեմբեր ամսին 70-ամյակի տոնակատարության օրերին:

2013թ. մրցույթը հայտարարվում է «կենսաբանություն» ոլորտում 2011 և 2012 թվականների ընթացքում տպագրված գիտական աշխատանքների համար, որոնք հրապարակվել են երիտասարդ հեղինակների կողմից Ազդեցության Գործակից (Impact Factor) ունեցող գրախոսվող գիտական ամսագրերում:

Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամի» գրասենյակից կամ Հիմնադրամի կայքի միջոցով http://sdfund.sci.am.

Փաստաթղթերի ներկայացման ժամկետը 2013թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 15-ը:

Հասցեն: 0019, Մարշալ Բաղրամյանի պող. 24, Երևան, Հայաստանի Հանրապետություն:
Հեռ. +(37410) 527530, +(37410) 583691:

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38