ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 30 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սպորտ
15.04.2013

Դավիթ Բեջանյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիթ Բեջանյանը նվաճել է ոսկե մեդալ:
105 կգ քաշային կարգում հայազգի ծանրորդը երկամարտի 411 կգ (181՝ պոկում + 230՝ հրում) արդյունքով զբաղեցրել է առաջին տեղը: Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Մաքսիմ Շեյկոն 404 կգ (184+220) արդյունքով գրավել է երկրորդ տեղը, իսկ վրացի Դավիդ Գոգիան եզրափակել է լավագույն եռյակը՝ 401 կգ (183+218):

Հիշեցնենք, որ ծանրամարտի Հայաստանի հավաքականը Տիրանա է մեկնել 3 մարզիկներով:

77 կգ քաշայինների պայքարում էջմիածինցի Անդրանիկ Կարապետյանը երկամարտում գրանցել էր 346 կգ (160+186) արդյունք եւ զբաղեցրել էր չորրորդ տեղը:


NEWS.am Sport

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38