ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 26 / 4 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայտարարություններ
15.04.2013

Տեղի կունենա «Երևանը համայն հայության մայրաքաղաքն է» թեմայով լավագույն գրական ստեղծագործության IХ միջազգային մրցույթը
«Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով բուհերի, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների և դպրոցների բարձր դասարանների  աշակերտների համար անցկացվող «Երևանը  համայն հայության մայրաքաղաքն է» թեմայով լավագույն գրական ստեղծագործության IХ միջազգային մրցույթի  
                              
                                     ԿԱՐԳ
1. Ընդհանուր դրույթներ

Ներկա դրույթները սահմանում են «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով բուհերի, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների և դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար անցկացվող IХ միջազգային մրցույթի նպատակն  ու խնդիրները, ինչպես նաև նրա անցկացման կարգը:
Մրցույթի թեման է «Երևանը  համայն հայության մայրաքաղաքն է»: Մրցույթն անց է կացվում «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության, «Համաշխարհային հայկական կոնգրես» հայկական հասարակական կազմակերպությունների միջազգային միության, ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից: 

Մրցույթն անցկացվում է 2013 թվականի մարտի 15-ից մինչև հունիսի 15-ը:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն 2013թ. սեպտեմբերին, իսկ հաղթողների պարգևատրման հանդիսվոր արարողությունը կկայանա հոկտեմբերին:

2. Մրցույթի նպատակը

Մրցույթի նպատակն է Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի սովորող երիտասարդությանն ավելի մոտիկից հաղորդակից  դարձնել հայոց մայրաքաղաքի՝ Երևանի հինավուրց ու նոր պատմությանը, զարգացման հեռանկարներին, Հայաստան – Սփյուռք գործակցության ամրապնդման, աշխարհով մեկ սփռված հայությանը համազգային շահերի շուրջ համախմբման գործընթացներում քաղաքամայր Երևանի նոր դերակատարմանը: 
 
Ցանկալի է, որ  մրցույթի մասնակիցներն իրենց աշխատանքներում անդրադառնան Երևանի՝ որպես աշխարհի հնագույն քաղաքներից մեկի, պատմությանը, ներկայացնեն նոր Երևանի վերաբերյալ իրենց տեսլականը ոչ միայն որպես անկախ Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնի, այլև դիտարկեն այն որպես յուրաքանչյուր հայի սրտում միակ հայրենիքի, մայր հողի մարմնացման խորհրդանիշ: 

Սփյուռքում ծնված ու մեծացած երիտասարդներն իրենց աշխատանքներում պետք է գործնականորեն ցույց տան այն դերը, որն այսօր խաղում է Երևանը նրանց ազգային ինքնագիտակցության զարթոնքի գործում: 

Մրցութային աշխատանքը պետք է արտացոլի յուրաքանչյուր մասնակցի  (անկախ բնակության վայրից) պատկերացումները նոր Երևանի կերտման գործում իր դերակատարման վերաբերյալ, ինչպես նաև անձնական խոհերն ու հույզերը նրա ապագայի մասին: Պետք է հստակ ցույց տալ, թե ինչպիսին կարող է լինել հայ երիտասարդության  ներդրումը Հայաստանի հզորացման, տնտեսական և մշակութային ներուժի ամրապնդման գործում: 

3. Մրցույթի մասնակիցները

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և հայկական սփյուռքի բուհերի, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներն  ու դպրոցների բարձր դասարանների աշակերտները: Մրցույթին կարող են մասնակցել նաև այլազգի սովորող երիտասարդության ներկայացուցիչներ:

Մրցույթի պայմանները

Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի մրցույթին մասնակցել մեկ ստեղծագործությամբ, որը կարող է լինել ինչպես չափածո, այնպես էլ արձակ ստեղծագործություն (բանաստեղծություն, պատմվածք և այլն):

Մրցույթին մասնակցելու իրավունք են ստանում թեմային և նշված ծավալին համապատասխանող աշխատանքները: Վերոնշյալ պահանջներին չհամապատասխանող  գործերը ենթակա չեն քննարկման: 

4. Մրցույթի կազմակերպման կարգը

Մրցույթը ղեկավարելու նպատակով ստեղծվում է Կազմկոմիտե, որը  որոշում է մրցույթի անցկացման ժամկետները, կարգը, ձևավորում մրցութային հանձնաժողով և ամփոփում մրցույթի արդյունքները:

Մրցութային հանձնաժողովը մշակում է աշխատանքների գնահատման չափանիշները, ստուգում և գնահատում է աշխատանքները,  սահմանում է մրցանակային տեղերը և անվանակարգերը,որոշում է մրցույթի հաղթողներին և ցուցակը ներկայացնում Կազմկոմիտեի քննարկմանը:

Մրցույթի Կազմկոմիտեին իրավունք է վերապահվում անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ կատարել մրցույթի անցկացման կարգում:

Մրցույթի արդյունքներն ուսանողների և աշակերտների համար կամփոփվեն առանձին-առանձին՝  յուրաքանչյուրին հատկացնելով երեքական տեղ: 

5. Հաղթողների պարգևատրումը

Մրցույթում առաջին երեք տեղերը շահած  թե՛ ուսանողները, և  թե՛ աշակերտները կպարգևատրվեն  «Notebook» համակարգիչներով և դիպլոմներով, իսկ առանձին անվանակարգերում հաղթողները՝ արժեքավոր նվերներով և պատվոգրերով:

6. Մրցութային աշխատանքին ներկայացվող պահանջները

Մրցութային աշխատանքները պետք է ներկայացնել մինչև 2013 թվականի հունիսի 15-ը: Ներկայացվող աշխատանքները կարող են լինել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, համակարգչային 4 - 5  էջի սահմանում:
Աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով Word ֆորմատով: Աշխատանքները կարող են ներկայացվել նաև անձամբ կամ ուղարկվել փոստով:

Մրցութային աշխատանքին պարտադիր է կցել մասնակցի անձնական տվյալները պարունակող տիտղոսաթերթ.
 - Ազգանուն
 - Անուն
 - Հայրանուն
 - Ծննդյան թիվը
 - Բնակության հասցեն
 - Հեռախոսը
 - Էլեկտրոնային փոստի հասցեն
 - Ուսումնական հաստատության անվանումը, վայրը, հասցեն և հեռախոսահամարը:
 
Աշխատանքնեը կարող են ներկայացվել Մրցույթի կազմակերպիչների հասցեով`

 Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի  հայաստանյան մասնաճյուղ
ք.Երևան, Տերյան 69

Հեռ. (37410)  51 04 42, (37410)  51 04 43, (37410)  51 04 40
ֆաքս (37410) 51 04 41

 Էլ. փոստ`  vladis@netsys.am
կամ 

ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ, Երևան, Վ. Սարգսյան 26/1 
 Էլ. փոստ` allarmenian@mindiaspora.am 
  
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ, Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարության III շենք, 611 սենյակ
            Էլ. փոստ` kgnhanrakrtutun@mail.ru 

Մրցույթի կազմկոմիտե

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38