Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
«Փյունիկ» միության մարզիկը գրանցված է եղել Բոստոնի մարաթոնի սայլակներով մասնակիցների ցուցակում
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 20 / 9 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սպորտ
16.04.2013

«Փյունիկ» միության մարզիկը գրանցված է եղել Բոստոնի մարաթոնի սայլակներով մասնակիցների ցուցակում
Բոստոնի մարաթոնյան վազքին այս տարի Հայաստանից որեւէ մարզիկ չի մասնակցել: «Հայաստանը ներկայացված չի եղել Բոստոնի մարաթոնին, եւ ոչ մի մարզիկ չի ուղարկվել»,-«Արմենպրես»-ին ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների վարչության պետ Նարինե Շահբազյանը:
Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը տեղեկացրեց, որ միության մարզիկ Արթուր Գրիգորյանն այս տարի չի մասնակցել Բոստոնի մարաթոնյան վազքին` չնայած 2012թ. սեպտեմբերից նրան գրանցել են Բոստոնի մարաթոնի սայլակներով մասնակիցների ցուցակում: «Մեր հետագա 7 ամիսների բանակցությունները` մարաթոնին Արթուրի մասնակցությունն ապահովելու համար, այդպես էլ արդյունք չտվեցին: Պատճառը Արթուրի նախորդ` Օրինջ Քաունթիի մարաթոնում ցուցաբերած արդյունքն էր, որն իրենք ցածր համարեցին»,-շեշտեց Աբրահամյանը:

Բոստոնում մարաթոնյան վազքի եզրագծում ապրիլի 15-ին իրականացված երկու պայթյունները առաջին ահաբեկչական գործողությունն են ԱՄՆ-ի տարածքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Համաշխարհային առեւտրական կենտրոնի երկվորյակ աշտարակների, Պենտագոնի եւ Սպիտակ տան վրա «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի կողմից կատարված գրոհից հետո: Ինքնաշեն պայթուցիկ սարքերը մարաթոնի եզրագծում, որն անցնում էր Բարի կամքի փողոցով, գործի են դրվել ԱՄՆ-ի արեւելյան ծովափի ժամանակով ժամը 02:50-ին 12 վայրկյան ընդմիջումով: Պայթյունների հետեւանքով զոհվել է երեք մարդ` ներառյալ 8 տարեկան երեխա: Տուժածների թիվը հասնում Է 144-ի, նրանցից 17-ի վիճակն օրհասական Է:

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38