Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդես Աթենքում
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 22 / 11 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Տնտեսություն
18.04.2013

Գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդես Աթենքում
Ապրիլի 12-14-ը Հունահայկական առեւտրատնտեսական պալատը մասնակցեց Աթենքի Պերիստերիի ցուցահանդեսային կենտրոնում տեղի ունեցած գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդեսին:
ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպված առանձին տաղավարում ներկայացվեցին հայկական գինու, կոնյակի եւ պահածոների տեսականին, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսության ներդրումային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվական եւ գովազդային նյութեր:

Հայկական տաղավարի այցելուների թվում էին նաեւ Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, պալատի անդամները, ինչպես նաեւ հունահայ համայնքային կառույցների ղեկավարները,- տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38