Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Թուրքական Milliyet-ը Արաս Օզբիլիսին դավաճան է ներկայացրել
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 20 / 9 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սպորտ Հասարակություն
19.04.2013

Թուրքական Milliyet-ը Արաս Օզբիլիսին դավաճան է ներկայացրել
Թուրքական մամուլում շարունակվում են հայերի հանդեպ թշնամություն եւ ատելություն սերմանող հրապարակումները։ Այս անգամ թուրքական Milliyet-ը «Ես թուրք չեմ, հայ եմ» հրապարակման մեջ այնպես է նկարագրում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին, կարծես նա դավաճան լինի, որ հայ է ծնվել։
Milliyet-ի համար նման հրապարակման առիթ է հանդիսացել ռուսաստանյան հեռուստաընկերություններից մեկին տված Արաս Օզբիլիսի հարցազրույցը, որի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան, Արասն ասել է, թե իրեն թուրք չի համարում, քանի որ ինքը հայ է։

Հրապարակման մեջ հիշեցվում է նաեւ, որ այն պահին, երբ Արասը խաղում էր հոլանդական Այաքսում, նրան հրավիրում էին Թուրքիայի հավաքական, իսկ նա ընտրեց Հայաստանի հավաքականը։

Հիշյալ հոդվածի ազդեցության տակ մի շարք թուրք ընթերցողներ Արասի հասցեին բացասական մեկնաբանություններ են թողել, սակայն ընթերցողներից մեկը, հասկանալով իրականությունը, գրել է. «Նա թուրք չէ։ Անհասկանալի է, թե ինչու եք այդքան բարկանում»։

Նշենք, որ Արաս Օզբիլիսը ծնվել է Ստամբուլում, այնուհետ ընտանիքի հետ տեղափոխվել Հոլանդիա։

Արթուր Հակոբյան
News.am

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38