Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Տեղի կունենա «Ճանաչիր Երևանը» հեծանվավազքը
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 20 / 9 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սպորտ
19.04.2013

Տեղի կունենա «Ճանաչիր Երևանը» հեծանվավազքը
Գարնան վերջին կիրակի օրը՝ մայիսի 26-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, «Հայասա» երիտասարդական ՀԿ-ի և «Հ եծանիվ +» ՀԿ-ի նախաձեռնությամբ կիրականացվի «Ճանաչիր Երևանը» երիտասարդական, սպորտային ծրագիրը: Մրցույթ-հեծանվավազքին կմասնակցեն հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, երիտասարդական խմբերի 5 հոգանոց թիմեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի հիմնադրամից, ծրագիրը նպատակ ունի համախմբել հասարակական ոլորտի ակտիվ երիտասարդներին, ճանաչելի դարձնել Երևան քաղաքի հայտնի և անհայտ վայրերը, այգիները, շենքերը։ Այս կերպ կխթանվի նաև առողջ ապրելակերպն ու ակտիվ հանգիստը, բացի այդ, կընդգծվի հեծանվի՝ որպես տրանսպորտային միջոցի այլընտրանքի կարևորությունը։

Հեծանվավազքը կմեկնարկի Շահումյանի հրապարակից։ Յուրաքանչյուր խումբ պետք է անցնի Երևան քաղաքի հինգ վայրերով (արձան, այգի, հայտնի պողոտա, պետական շենք, համեմատաբար անհայտ փողոց), որոնց գտնվելու վայրերը թիմի անդամները պետք է վերծանեն հանելուկների միջոցով: Հաղթող կճանաչվեն «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոն հասած առաջին երեք թիմերը։

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38