ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 30 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Տնտեսություն
23.04.2013

Արցախը մեծ քանակությամբ խմելու ջրի արտահանման հնարավորություն ունի
Արցախի Հանրապետությունը մոտ ապագայում մեծ քանակությամբ խմելու ջուր կարտահանի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման հնարավորության մասին խոսեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Համոզված եմ, որ ժամանակը կգա, երբ մենք ջրային ռեսուրսներ կարտահանենք տարբեր երկրներ, քանի որ ունենք մեծ պաշարներ եւ առանց շրջակա միջավայրին վնաս պատճառելու մոտ 2,5 միլիարդ խորանարդ մետր ջուր կարող ենք ազատ արտահանել»,- ասաց Բաբայանը: Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ առաջիկա երկու տասնամյակների ընթացքում Արցախից տարբեր խողովակներով հնարավոր կլինի արտահանել ջուրը: «Պատկերացրեք, թե դա աշխարհաքաղաքական ինչ մեծ գործոն է լինելու՝ դրա հետ կապված հետագա բոլոր հարցերով: Ջուրը բնական լուրջ ռեսուրս է, եւ առաջիկայում դրա արժեքն ավելի կբարձրանա»,- ավելացրեց Բաբայանը:

Բազմաթիվ բնապահպան վերլուծաբաններ ահազանգում են, որ առաջիկա տասնամյակներում մարդկությունը կարող է հայտնվել լուրջ ճգնաժամի վտանգի առջեւ՝ խմելու ջրի պակասի պատճառով: Շշալցված ջրի վաճառքի տարեկան ծավալն աշխարհում գերազանցում է 50 միլիարդ դոլարը: Արցախի Հանրապետությունը հսկայական ջրային պաշարներ ունի: Արաքսի հետ միասին Արցախի հիմնական գետերի տարեկան միջին հոսքը գերազանցում է 10 միլիարդ խմ-ն: Քարվաճառի շրջանը սկզբնաղբյուր է հանդիսանում  Արցախի գետերի զգալի մասի համար:

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38