ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 27 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայտարարություններ
23.04.2013

«Ծիրանենի» հիմնադրամը ապրիլի 24-ի նախօրեին դիմում է համայն հայությանը
Հարգարժա´ն հայրենակից

Ընդամենը երկու տարի է բաժանում մեզ Հայոց ցեղասպանության  100-ամյա տարելիցի օրից: Ի՞նչ ենք արել մենք՝ հայերս՝ ցեղասպանության կազմակերպիչների և իրագործողների դատապարտման, կորցրածի փոխհատուցման ուղղությամբ: 
Այս նվիրական նպատակն է հետապնդում նորերս ստեղծված  «Ծիրանենի»  հիմնադրամը, որի առաքելությունն է  տպագրել փոքրածավալ գրքույկներ ցեղասպանության հիմնախնդիրների վերաբերյալ,  որտեղ կօգտագործվեն կարևորագույն փաստաթղթեր, օտարազգի ականատեսների վկայություններ, ֆոտոփաստեր: Դրանք կտարածվեն աշխարհի բոլոր երկրներում, հատկապես թուրքական լայն լսարաններում: Անհրաժեշտ է, որ մարդիկ իմանան  ճշմարտությունը: Նաև կթողարկվեն 15-20 րոպեանոց ֆիլմեր ցեղասպանության թեմաներով: Այդ ամենը կտեղադրվի  համացանցում:  Վստահ ենք մեր ծրագրի արդյունավետության մեջ և հուսով ենք,  որ «Ծիրանենի»  հիմնադրամը  լուրջ տեղաշարժ  կկատարի Հայոց  ցեղասպանության ընդունման և դատապարտման ասպարեզում :
  
Դիմում ենք աշխարհի բոլոր առաջադեմ մարդկանց, բոլոր պատվախնդիր հայերին՝ խնդրելով կատարել թեկուզև համեստ գումարային ներդրում «Ծիրանենի» հիմնադրամի բանկային հաշվի համարին, որն է՝

Արդշինինվեստբանկ հ/հ  /247/120157273  0000
Մեր հասցեն է՝  Երևան, Արամ Խաչատրյան- 5
 
Հեռ.[010]262 639, [094]262 739
e-mail: tsiraneni@mail.ru
Կանխավ շնորհակալությամբ և հարգանքով՝
«Ծիրանենի» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ
Հիմնադրամի հիմնադիր նախագահ, ազատ լրագրող՝
Լուիզա Հովհաննիսյան
                     

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38