ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 22 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայտարարություններ
25.04.2013

Կկայանա «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի ամփոփիչ ասուլիսը
Ապրիլի 26-ին, ժ. 11:00-ին կկայանա ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանի և Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանի մամուլի ասուլիսը, որտեղ կամփոփվեն ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի աշխատանքները (հասցեն` Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 5-րդ հարկ, 503 սրահ):
Ասուլիսին ներկա կգտնվեն համաժողովին մասնակցելու նպատակով Սփյուռքի տարբեր համայնքներից ժամանած հայ երիտասարդներ: 
Համահայկական երիտասարդական համաժողովին որն անցկացվեց Երևանում ապրիլի 22-25-ը, մասնակցում էր շուրջ 500 հայ երիտասարդ՝ աշխարհի 30 երկրից, Հայաստանից ու Արցախից: Համաժողովում քննարկվեցին հայ երիտասարդությանն առնչվող հիմնախնդիրներ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ անցկացվող միջոցառումներին վերաբերող հարցեր և լեզվամշակութային հիմնախնդիրներ: Քննարկված հարցերի շուրջ համաժողովն ընդունեց հայտարարություն: 

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38