ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 25 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայտարարություններ
25.04.2013

ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կկայանա ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, հայազգի Ռոբերտ Ենգիբարյանի «Օ՜, Մարի» գրքի շնորհանդեսը
Ապրիլի 26-ին, ժամը 16:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի կունենա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրեն, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, իրավագիտության դոկտոր Ռոբերտ Ենգիբարյանի «Օ՜, Մարի» գրքի շնորհանդեսը (հասցե` Վազգեն Սարգսյան 26/1, «Էրեբունի» պլազա, 9-րդ հարկ):
Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը: 
Միջոցառմանը կմասնակցեն Համաշխարհային հայկական կոնգրեսի, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, Հայաստանի գրողների միության, ԵՊՀ բանասիրական և ժուռնալիստիկայի ֆակուլտետների և այլ կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ, դասախոսներ, ինչպես նաև գրողներ, մտավորականներ և ուսանողներ: 
Գիրքը հոգեբանական վեպ է: Հեղինակը ռեալիստական գրչով ներկայացնում է 60-70թթ. Խորհրդային Միության հասարակական-իրավական հարաբերությունները, քաղաքական իրավիճակը, հասարակության հոգեբանությունն ու բարքերը: 

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38