Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Գարո Հովսեփյանին և Սարգիս Բեդոյանին
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 20 / 9 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
25.04.2013

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Գարո Հովսեփյանին և Սարգիս Բեդոյանին
Ապրիլի 25–ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ֆրանսիայի   Մարսել  քաղաքի 13 և 14 թաղամասերի թաղապետ Գարո Հովսեփյանին և ֆրանսահայ  բարերար  Սարգիս Բեդոյանին:
Ողջունելով հյուրերին՝ նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց այն ջանքերն ու նվիրվածությունը, որի շնորհիվ ֆրանսահայ համայնքում  փորձում են պահպանել հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությունը, զարգացնել ու տարածել մայրենի լեզուն, մշակույթն ու հոգևոր, ընտանեկան ավանդույթները:

Հ.Հակոբյանը ներկայացրեց գերատեսչության պատվերով և նախաձեռնությամբ հրատարակված գրքերը, Սփյուռքի մեր հայրենակիցների համար նախարարության կողմից իրականացվող ծրագրերը:
Քննարկվեցին Հայաստանում գտնվող սիրիահայերի բնակարանաշինության խնդիրները: Հյուրերը պատրաստակամություն հայտնեցին աջակցել ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի իրականացմանը Ֆրանսիայի հայ համայնքներում և Սփյուռքում:

Ֆրանսահայ բարերար Սարգիս Բեդոյանը մասնավորապես նշեց. «Ես կրնամ օգնիլ այն երեխաներուն, որ կփափագին Հայաստան գալ` մասնակցելու «Արի տուն» ծրագրին, բայց ծնողքը բավականաչափ դրամ չունին»:

Մարսելի «Հայ տան» 40 անդամներ, Մարսելի «Համազգային» և Փարիզի «Դպրոցասեր» վարժարանների սաները Հայաստան են եկել Գարո Հովսեփյանի նախաձեռնությամբ և բարերար Սարգիս Բեդոյանի աջակցությամբ, անմոռաց օրեր են անցկացրել Հայաստանում և Արցախում:
Նշենք, որ ապրիլի 24-ին ֆրանսահայ երիտասարդները մասնակցեցին Հայոց ցեղասպանության զոհերի  98-րդ տարելիցին նվիրված  երթին, այցելեցին Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրեցին  Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Ֆրանսահայ մեր հայրենակիցները նշեցին, որ Հայաստան են եկել Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի կոչով` Հայաստանում անցկացնել հանգիստը, ծանոթանալ Հայրենիքին` նպաստելով Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:

|

 
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38