Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Հրանուշ Հակոբյանն ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության Նիդերլանդների առաքելության ղեկավար Մարտին Վիսին
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 21 / 11 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
25.04.2013

Հրանուշ Հակոբյանն ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության Նիդերլանդների առաքելության ղեկավար Մարտին Վիսին
Ապրիլի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության Նիդերլանդների առաքելության ղեկավար Մարտին Վիսին: Հանդիպմանը ներկա էին նաև ՄՄԿ Հայաստանի առաքելության ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄՄԿ-ի ծրագրերի շրջանակներում Հայաստան – Նիդերլանդներ համագործակցությունը և Նիդերլանդների կառավարության կողմից ֆինանսավորվող ՄՄԿ ծրագրերի ընթացքը: Մարտին Վիսը ներկայացրեց Նիդերլանդների կառավարության կողմից ֆինանսավորվող «Մասնագիտական որակավորում ունեցող հայրենակիցների ժամանակավոր վերադարձ» ծրագիրը, որի աջակցությամբ տարբեր երկրներում բարձր որակավորում ունեցող միգրանտները իրենց հայրենիքում նույն ոլորտի մասնագետների վերապատրաստում և փորձի փոխանակում են անցկացրել: Ծրագրի շուրջ համագործակցության շրջանակներում Հայաստանում պետք է կատարվի տարբեր ոլորտների կարիքների գնահատում, առանձնացվեն կատարելագործում և փորձի փոխանակում պահանջող ոլորտները, որից հետո ԵՄ երկրներից մոտ 45 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ Հայաստանում իրենց փորձը հայրենակիցներին փոխանցելու հնարավորություն կստանան:

Մարտին Վիսի խնդրանքով Հ. Հակոբյանը ներկայացրեց Հայաստանից մեկնած աշխատանքային միգրանտների դասակարգումը, Հայրենիքի հետ նրանց ունեցած կապը:

Քննարկվեցին միգրացիայի հետևանքով Սփյուռքում առաջացող ուծացման, ձուլման, լեզվի պահպանման խնդիրները, վիզային ռեժիմի ազատականացման, ժողովրդագրական խնդիրներին վերաբերող հարցեր:

Կարևորվեց միգրանտների ներուժի օգտագործման միջոցով Սփյուռքը մայր հայրենիքին կապելու անհրաժեշտությունը:

|

 
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38