ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 30 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Տնտեսություն
02.05.2013

ԱՄՆ-ն գնել է Հայաստանից արտահանված ամբողջ մեղրը
Հայաստանի Հանրապետությունից բնական մեղրի արտահանման ծավալները 2013-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 66,6 տոկոսով:
Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից, 2013-ի առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 2 տոննա մեղր` 2012-ի նույն ժամանակահատվածի 1,2 տոննայի դիմաց: 2013-ին արտահանված մեղրի ընդհանուր մաքսային արժեքը 20 հազար դոլար է կազմել, իսկ ողջ խմբաքանակն ԱՄՆ է ուղարկվել:

Հայաստանի մեղվաբույծների միության նախագահ Թելման Նազարյանը «Արմենպրես»­-ի հետ զրույցում նշեց, որ մեղրի գլխավոր բերքը ստացվում է հուլիսի 1-ից հետո: 

Նազարյանըմեղրի ծավալների մասին խոսելիս նշեց, որ բերքի քանակը կախված է եղանակային պայմաններից, մեղուների հիվանդացության մակարդակից, նաեւ այլ հանգամանքներից: Օրինակ, լորենին Հայաստանի նախալեռնային գոտիներում, Տավուշի եւ Լոռու մարզում, ծաղկում է հունիսի 25-ից հետո: «Եթե այդ շրջանում մի քանի անգամ ուժեղ անձրեւ կամ կարկուտ է լինում, լվանում է ծաղիկների ամբողջ բերքը»,- ասաց մեղվաբույծը՝ հավելելով, որ տեղումների անընդմեջ կրկնությունից հնարավոր է 15-20 օր բերք չլինի: Անբարենպաստ պայմաններին գումարվում են նաեւ մեղուների վարակիչ տարբեր հիվանդությունները՝ նոզեմատոզը, ամերիկյան, եվրոպական փտախտը: «Օրինակ` եվրոպական փտախտի դեպքում մեղուն շատ դժվար բերք կտա, իսկ ստացված մեղրն էլ ուտել չի լինի»,- ասաց Մեղվաբույծների միության նախագահը:

2013-ի առաջին եռամսյակում Հայաստանից ԱՄՆ արտահանման ընդհանուր ծավալները կազմել են 23 միլիոն 750 հազար 300 դոլար: 2012-ին Հայաստանից արտահանվել է 16,8 տոննա մեղր: 2012-ին ՀՀ-ից արտահանման ընդհանուր ծավալները կազմել են 1 միլիարդ 428 միլիոն դոլար:

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38