ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 27 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայտարարություններ
02.05.2013

ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ մեկնարկում են հայազգի մեծանուն բարերար Միքայել Արամյանցի 170-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունները
Մայիսի 3-ին, ժ.14:00-ին հայազգի մեծանուն բարերար Միքայել Արամյանցի 170-ամյակին նվիրված հանդիսությունների շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ  հոբելյանական միջոցառման մասնակիցները կայցելեն Բարերարների ճեմուղի և ծաղիկներ կդնեն Միքայել Արամյանցի կիսանդրու առջև(Երևանի Օղակաձև զբոսայգու` Միքայել Նալբանդյանի արձանին հարող տարածք):
Ժ.15:00-ին «Էրեբունի պլազա» հյուրանոցի «Էրեբունի» դահլիճում հոբելյանական միջոցառման մասնակիցները կդիտեն մեծանուն բարերարի կյանքի և գործունեության մասին պատմող լուսանկարների ցուցադրություն: Տեղի կունենա «Միքայել Արամյանց. կյանքի և գործունեության դրվագներ» գրքի շնորհանդեսը (հեղինակ` Վահե Անթանեսյան), որին կհաջորդի Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության աջակցությամբ պատրաստված «Միքայել Արամյանց. մեծ սիրտ ունեցող հայը» տեսաֆիլմի ցուցադրությունը:
Հանդիսություններին կմասնակցի Միքայել Արամյանցի ծոռը` Ալեքսանդր Ջանոեֆֆը` իր տիկնոջ՝ Աննայի հետ, որ Հայաստան են ժամանել Լոնդոնից:


|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38