Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ Սանկտ Պետերբուրգում
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 17 / 10 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Մշակույթ
03.05.2013

Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ Սանկտ Պետերբուրգում
Մայիսի 1-ին  Սանկտ Պետերբուրգի հասարակությունը Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ Դ. Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում կազմակերպել էր  հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի  ծննդյան  110- ամյակին նվիրված համերգ:
Համերգից առաջ բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը: Սանկտ-Պետերբուրգի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Ալեքսանդր Տիտով) կատարեց Ա. Խաչատրյանի թավջութակի կոնցերտը (մենակատար` Դմիտրի Կոուզով):  Հնչեցին նաեւ հատվածներ «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներց:

Միջոցառմանը ներկա էին նաեւ Ս. Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ եւ դիվանագետներ,- տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38