Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
ԱՄՆ-ն գնել է հայ-ռուսական արտադրության արտահանված ալյումինե նրբաթիթեղի մեծ մասը
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 20 / 9 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Տնտեսություն
03.05.2013

ԱՄՆ-ն գնել է հայ-ռուսական արտադրության արտահանված ալյումինե նրբաթիթեղի մեծ մասը
Հայաստանի Հանրապետությունից 0,2 մմ­-ից ցածր հաստությամբ ալյումինե նրբաթիթեղի արտահանման ծավալներն ԱՄՆ 2013-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են մոտ 24 տոկոսով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից, 2013-ի առաջին եռամսյակում ԱՄՆ է արտահանվել 6 միլիոն 830 հազար 500 կգ ալյումինե նրբաթիթեղ՝  2012-ի 5 միլիոն 516 հազար 800 կգ-ի դիմաց: 2013-ի առաջին եռամսյակում Միացյալ Նահանգներ արտահանված ալյումինե նրբաթիթեղի ընդհանուր մաքսային արժեքը գերազանցել է 21 միլիոն դոլարը: 2013-ի առաջին եռամսյակում Հայաստանից ընդհանուր առմամբ արտահանվել է 6 միլիոն 984 հազար 100 կգ ալյումինե նրբաթիթեղ:

Հայաստանում ալյումինե նրբաթիթեղի արտադրության եւ արտահանման ոլորտում գլխավոր ընկերության՝ «Ռուսալ-Արմենալ»-ի մամուլի քարտուղար Ալեքսանդր Մելքումյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հայկական արտադրության ալյումինե նրբաթիթեղն իր որակական հատկանիշներով համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ մեծ պահանջարկ ունի ԱՄՆ-ում:

2012-ին Հայաստանից ԱՄՆ ալյումինե նրբաթիթեղի արտահանման ծավալները  կազմել են 24 միլիոն 433 հազար 500 կգ: 2012-ին ՀՀ-ից արտահանման ընդհանուր ծավալները կազմել են 1 միլիարդ 428 միլիոն դոլար: 2013-ի առաջին եռամսյակում Հայաստանից ԱՄՆ արտահանման ընդհանուր ծավալները կազմել են 23 միլիոն 750 հազար 300 դոլար:

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38