ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 26 / 4 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
03.05.2013

Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը
Մայիսի 3-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը: Օրակարգում ընդգրկված էր երկու հարց:
2013թ. սփյուռքի երիտասարդների «Արի տուն»    հայրենաճանաչության ծրագրի  նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկուցեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ.Զաքարյանը: Նա մասնավորապես նշեց, որ այս տարի ծրագրի իրականացման հինգերորդ` հոբելյանական տարին է, և ավելի լավ պետք է նախապատրաստվել: Զեկուցողը ներկայացրեց «Արի տուն»    ծրագրի 8 փուլի ժամանակացույցն ու աշխարհագրությունը: Ֆ. Զաքարյանը նշեց, որ ծրագիրն իրականացնելու նպատակով ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցում են 10-ից ավելի նախարարություն, 7 մարզպետարան, 20 կրթամշակութային հաստատություն, և հավելեց, որ ի տարբերություն մյուս տարիների՝ այս տարի առաջին անգամ ծրագրի բոլոր օրերին մասնակիցների համար կկազմակերպվի հայոց լեզվի տարբերակված ուսուցում. խմբերը կձևավորվեն ըստ լեզվի իմացության մակարդակի:

2013թ. «Արի տուն»    ծրագրով նախատեսվում է մոտ 1000 երեխայի այցելություն Հայաստան:

Զեկուցողը նշեց, որ աշխատանքներ են տարվում նաև սիրիահայ երեխաների հանգիստը կազմակերպելու ուղղությամբ: Հայաստանում գտնվող 100 սիրիահայ երեխա կհանգստանա Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարում, 80-ը արիտունցիների հետ ակտիվ հանգիստ կանցկացնի Աղավնաձորում:

Արժևորելով ծրագիրը՝ ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հ. Հակոբյանը նշեց, որ «Արի տուն» ծրագիրը նախարարության լավագույն, կայացած ծրագրերից է, և այն պետք է մշտապես զարգացնել: 

ՀՀ սփյուռքի նախարարության և Ռուսաստանի հայերի միության համագործակցության մասին Համաձայնագրի (18.03.2010 թ.) կատարման ընթացքի մասին հաղորդումներով հանդես եկան Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլ. Աղայանը և Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը:

Խոսելով Սփյուռքում հայապահպանության, լեզվի հիմնախնդիրների մասին` զեկուցողները նշեցին այդ ուղղությամբ կատարված աշխատանքների, մասնավորապես մրցանակաբաշխությունների արդյունքների մասին:

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հ. Հակոբյանը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի հայերի միությանն ու Համաշխարհային հայկական կոնգրեսին և հույս հայտնեց, որ այն առաջիակայում առավել կընդլայնվի և կնպաստի հայապահպանությանը Սփյուռքում:

|

 
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38