Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Ֆլորա Մարտիրոսյանի երգերը կհնչեն Բարսելոնայում կայանալիք բարեգործական մեծ համերգում
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 11 / 12 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Մշակույթ
06.05.2013

Ֆլորա Մարտիրոսյանի երգերը կհնչեն Բարսելոնայում կայանալիք բարեգործական մեծ համերգում
ժողովրդական արտիտուհի Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին նվիրված Իսպանիայի Բարսելոնա քաղաքի «Սանտա Կոլոմա» համերգասրահում մայիսի 11-ին կկազմակերպվի բարեգործական մեծ համերգ: Ֆլորա Մարտիրոսյանի երգերը կկատարի երգչուհի Սոնա Արոյանը:
Բարսելոնայից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արոյանը նշեց, որ «Քո հետքերով» համերգային ծրագրի իրականացման գաղափարն իրենն է:

«Ցավոք սրտի, համերգը տեղի է ունենալու Ֆլորա Մարտիրոսյանի մահվանից հետո, սակայն դեռ նրա կենդանության օրոք մեծ էր ցանկությունս նրա հետ երգելու: Նախքան այդ դժբախտ դեպքը Մարտիրոսյանը ծրագրում էր 2013 թվականին համերգներով հանդես գալ Եվրոպայում»,- պատմեց Արոյանը: Սոնա Արոյանը երգում է ժողովրդական ժանրում, եւ այդ է պատճառը, որ Ֆլորա Մարտիրոսյանի երգերն համար առավել քան հոգեհարազատ են:

Նախատեսված շուրջ մեկ ու կես ժամ տեւողությամբ կայանալիք համերգին ակնկալվում է  200-250 հանդիսատեսի ներկայություն, որոնց թվում են ոչ միայն Բարսելոնայի հայ համայնքի ներկայացուցիչները, այլեւ իսպանացիներ եւ հյուրեր: «Համերգին տոմսեր չեն վաճառվի, այն ամբողջովին հրավիրատոմսերով է լինելու, սակայն կտեղադրվի հատուկ արկղ, որում հավաքված գումարը կտրամադրվի Ֆլորա Մարտիրոսյանի Never again մշակութային շարժմանը»,- տեղեկացրեց Սոնան: Նրան համերգը կազմակերպելու գործում մեծապես օգնել են արվեստագետներ Արտյոմ Բաղդասարյանը եւ Լիլի Հովերը, ինչպես նաեւ համերգի իրականացմանն աջակցել են Կատալոնիայում գործող hայկական մշակութային կազմակերպությունները եւ Սանտա Կոլոմայի քաղաքապետարանը:

Արոյանի մեծ ցանկությունն է, որպեսզի համերգային ծրագիրը շարունակական դառնա եւ առաջիկայում իր կատարմամբ Մարտիրոսյանի երգերը հնչեն նաեւ Ֆրանսայի հայ համայնքի համար: Համերգային ծրագիրը համաձայնեցված է Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի անդամների հետ:

Ֆլորա  Մարտիրոսյանի նախաձեռնած Never again («Այլեւս երբեք…») խորագրով մշակութային շարժումը երգչուհու մահից ամիսներ անց կշարունակի իր գործունեությունը, որը միտված է մշակույթի միջոցով Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում FMS media ընկերության համահիմնադիր Կարեն Ֆիդանյանը վստահեցրել էր, որ Մարտիրոսյանի վաղաժամ մահվանից հետո նախագիծն իր գործունեությունը չի դարադերցնի: 

2007-ին Մարտիրոսյանը հիմնադրել է Artists For Peace («Արտիստները հանուն խաղաղության») բարեգործական կազմակերպությունը, որին անդամագրված համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ մշակույթի միջոցով միավորվում են` Never again ասելու Հայոց ցեղասպանությանն ու մարդկության դեմ իրագործված այլ ոճրագործություններին։

Մարտիրոսյանը ծրագրել էր, որ նախագծի հեղինակների մտահղացմամբ ակցիան պետք է ավարտվի 2015 թվականին հայաստանյան մեծ համերգով, որը կնվիրվեր 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100-րդ տարելիցին:  

Never Again համերգաշարին 2007 թվականից ի վեր  մասնակցություն են ունեցել  համաշխարհային մեծության աստղեր` Սթիվի Ուանդերը, Մալինա Մոյեն, Չակա Խանը, Ալեքսիա Վասիլեուն, Էրիկ Բենետը, Արտո Թունջբոյաջյանը,  ռեփեր Պրասը:

Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է 2012 թ-ին նոյմեբերին ԱՄՆ-ում հետվիրահատական բարդությունների հետեւանքով: 


armenpress.am

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38