ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 25 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Մշակույթ
06.05.2013

Տիգրան Մանսուրյանին նվիրված երեկո կանցկացվի մայիսի 7-ին
Հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նվիրված հեղինակային երեկո կանցկացվի «Մեցցո» երաժշտական ակումբում մայիսի 7-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համերգի կազմակերպիչները, երեկոյին կմասնակցեն Տիգրան Մանսուրյանը (դաշնամուր), Իրինա Զաքյանը (սոպրանո), Յանա Դարյանը (ալտ) եւ Նելլի Մանուկյանը (ֆլեյտա): Կնվագակցեն նաեւ Ջուլիետա Վարդանյանը (դաշնամուր), Արամ Թալալյանը (թավջութակ): Համերգային ծրագրում կհնչի տարբեր ֆիլմերի համար Տիգրան Մանսուրյանի հեղինակած երաժշտությունը: Ընդգրկվել են նաեւ «4 երգեր», «Madrigal թիվ 3»-ը, «2 մաս լարային քառյակի համար», «Allegro Barbaro»-ն եւ «4 հայրեններ» ստեղծագործությունները: Տիգրան Մանսուրյանը հեղինակ է գլխավորապես նվագախմբային, կամերային, երգչախմբային եւ վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։

Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում եւ համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի եւ ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են` իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով եւ տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։

armenpress.am

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38