ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 27 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Մշակույթ
06.05.2013

«Իրանահայոց հանրագիտարան»-ի շնորահանդեսը Թեհրանի Գրքի միջազգային ցուցահանդեսում
Օրերս Թեհրանում, Գրքի միջազգային ցուցահանդեսի ծրագրերի շրջանակում կայացավ վերջերս Երևանում լույս տեսած՝ արվեստաբան և լրագրող Ժանետ Լազարյանի «Իրանահայոց հանրագիտարան» գրքի հայերեն տարբերակի շնորահանդեսը:
«Իրանահայոց հանրագիտարան»-ը հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության և Իրանի դեսպանության մշակութային կցորդության համատեղ ջանքերով:

Շնորահանդեսին բացման խոսքով հանդես եկավ Իրանի իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության պատասխանատուներից՝  հոջաթոլիսլամ դոկտ. Բահման Աքբարին: Նա, բարձր գնահատելով իրանահայության դերը Իրանի պատմության մեջ, նշեց, որ իրանահայությունը ու նաև երկրի մտավոր խավը լավածանոթ է տկն. Ժանետ Լազարյանն ու նրա ծավալած գործունեությանը, այնպես որ, իրեն շատ բան չի մնում ասելու,  և ուզում է միանգամից խոսքը փոխանցել ազնվափայլ վարպետին: 

Այնուհետև Ժանետ Լազարյանը նախ իր շնորհակալությունը հայտնեց հոջ. դոկտ. Բահման Աքբարիին ու Իրանի իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության այլ պատասխանատու անձանց՝ շնորահանդեսը կազմակերպելու առիթով: 

Տկն. Լազարյանը շնորհակալությամբ հավելեց, որ գրքի թարգմանության ողջ ծախսերը իր վրա էր վերցրել իրանահայ բարերար Լևոն Ահարոնյանը: Հեղինակի խոսքերից հետո կայացավ շնորահանդեսի պաշտոնական արարողությունը: 
Շնորահանդեսին ներկա էին Հայ Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ, վերապատվելի Սերգեյ Շահվերդյանը, փաստագրական ֆիլմերի ռեժիսոր և ցեղասպանագետ Արտեմ Օհանջանյանը, թերթիս գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը, գրող, թարգմանիչ Խաչիկ Խաչերը, ՀԲԸ միության Երեցների բաժանմունքի ներկայացուցիչ Սիմոն Խաչատրյանը, հեղինակի ընտանիքը և տասնյակ հայ և պարսիկ հյուրեր, այցելուներ:

Հիշեցնենք՝ «Իրանահայոց հանրագիտարան»-ն առաջին անգամ հրատարկվել է 2002թ. Թեհրանում, պարսկերենով: Այն վերահրատարակվել է 2009 թվականին: Իսկ 2012թ. Երևանում լույս է տեսել գրքի հայերեն տարբերակը՝ որոշ լրացումներով, Ժորժ Աբրահամյանի թարգմանությամբ ու Լիա Իվանյանի խմբագրությամբ:

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38